Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ով-ով, Տեր-Պետրոսյանը, սակայն, հրաշալի նահանջել գիտի

Մարտի մեկի հանրահավաքում, ըստ էության, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, օրվա խորհրդի մասին խոսելուց զատ, հայտարարեց մի քանի շրջափուլերի ավարտի և Հայ ազգային կոնգրեսի քաղաքական կուրսի փոփոխության մասին: Առաջին նախագահը ներքաղաքական ներկա իրադրության մասին խոսեց շատ կարճ՝ հայտարարելով, որ առայժմ զերծ է մնում ներկա գործընթացներին գնահատական տալուց, քանի որ դրանք դեռ թարմ են և դեռևս կարիք ունեն հավուր պատշաճի վերլուծության: Ինչ խոսք, կարելի է հասկանալ այս տեսակետը,սակայն այն ավելի շուտ կարելի է անվանել հերթական փայլուն նահանջ: Ով-ով, Տեր Պետրոսյանը, սակայն, հրաշալի նահանջել գիտի և հերթական անգամ փայլուն կերպով ապացուցում է Անգլիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի միտքը՝ «Քաղաքական գործիչը նա է, ով կարողանում է գուշակել դեպքերի ընթացքը և հիմնավորում, թե ինչու այդպես չեղավ»: Ընդամենը արտաբերելով հետևյալ նախադասությունը, որ ընդդիմադիր դաշտում միայնակ մնացած Հայ ազգային կոնգրեսին ժամանակ է պետք հետագա մարտավարության և գործողությունների մշակման համար, առաջին նախագահը փաստում է, որ քաղաքագիտական վերլուծությունը, այնուամենայնիվ, չհասավ իր նպատակին, այն է՝ իշխանափոխության, և որ ավելի կարևոր է ու առաջին հայացքից աննկատելի՝ Տեր-Պետրոսյանը կարծես այլևս հույսեր չի կապում այդ ծրագիրը այսքան ժամանակ հետևողականորեն իրականացնող համախոհ ուժերի՝ ԲՀԿ-ի ու Ժառանգության հետ: Ավելին, իր ելույթի երկրորդ հատվածում ՀԱԿ առաջնորդը իրեն հատուկ սարկազմով խոսեց նաև արտախորհրդարանական ընդդիմության հնարավոր միավորման մասին՝ հայտարարելով, որ Հայ ազգային կոնգրեսը, ըստ էության, նորից միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում: Տպավորություն է, որ հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանն է գիտակցված կերպով Կոնգրեսին կանգնեցնում միայնակ մնալու վտանգի առջև, մանավանդ, որ ՀԱԿ-ը առայժմ չունի ժողովրդի մոբիլիզացիայի անհրաժեշտ ռեսուրս, ինչի վկայությունն էր տևական դադարից հետո թեկուզ անհրաժեշտաբար հրավիրված հանրահավաքն ու կիսադատարկ հրապարակը: Հետևաբար, անկախ պետական-քաղաքական լրջագույն գործիչ լինելուց, առաջին նախագահը հնարավոր համախմբման նոր փորձի վերաբերյալ նման հեգնանքով արտահայտվելուց առնվազն զերծ պետք է մնար, մանավանդ, որ մեկ անգամ արդեն կամովին քաղաքական նախաձեռնությունը զիջել էր ԲՀԿ-ին, մասնավորապես՝ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, և առաջնային լինելու բարդույթ, թվում է, թե չունի: Եթե այդ համախմբումը կասկածներ է առաջացնում և պրոյեկտվում իշխանական հերթական նախաձեռնության մեջ, ապա Ծառուկյանի դեպքում այդ վարկածը շատ ավելի հիմնավոր և համոզիչ էր թվում: Հանրահավաքում, սակայն, արդեն փաստ դարձավ մի ցավալի իրողություն: Հայաստանյան քաղաքական համակարգում ոչ ոք, նույնիսկ իշխանությունը, այդքան փայլուն ու անողոք կերպով չի փորձում չեզոքացնել ընդդիմադիր քաղաքական ֆիգուրներին, որքան նախկին գործընկերներն ու երբեմնի դաշնակիցները: Իհարկե, Տեր-Պետրոսյանը իրեն հատուկ քաղաքական նրբությամբ անուններ չի տալիս, սակայն «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» ծրագիրը» նախադասությամբ հերթական անգամ կծում է մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք գուցե չունեն իր փորձառությունն ու իմաստնությունը, սակայն դեռևս ոչինչ չեն արել պիտակավորվելու, առավել ևս քաղաքական իմպոտենտության մեջ մեղադրվելու համար: Սակայն անհրաժեշտ զսվպավածությամբ հենց հաջորդ պահին առաջին նախագահը դրսևորում է պետական-քաղաքական գործչի իր ամբողջ լայնախոհությունը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների՝ մասնավորապես «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» վերաբերյալ հիմանդրույթների և Հայաստանին սպառնացող լրջագույն վնասների մասին՝ որպես գլխավոր չարիք դիտարկելով այդ փաստաթղթում պահանջատիրության գլխավոր բաղադրիչը: Առաջին նախագահի կերպարը մշատապես թե՛ իր, թե՛ իր կողմնակիցների և նույնիսկ ընդդիմախոսների ակամա ջանքերի շնորհիվ գտնվել է միֆական տիրույթում, և Տեր-Պետրոսյանը նմանօրինակ հակասականությունների մշտական առկայությամբ շարունակում է չունենալ իրեն հավասարը: Եվ վերջում չենք կարող չանդրադառնալ մի երևույթի, որը շրջանառվում է հասարակական-քաղաքական շրջանակներում՝ մասնավորապես սոցիալական տիրույթներում: Նամանավանդ վերջին՝ 2015 թվականի մարտի մեկի ելույթից հետո կրկնակի չափով շատացել են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականությունից հեռանալու և առաջին նախագահի վաստակած հանգիստը վայելելու խորհրդատուները: Երբ սրա մասին խոսում են շարքային քաղաքացիները, նրանց կարելի է հասկանալ, սակայն քաղաքագիտական լայն շրջանակներում նման իռացիոնալ ձևակերպումների հեղինակները պետք է որ կաշկանդված չլինեն առաջին նախագահին խորհուրդ տալու հարցում: Ձայնարկությունների, վերաբերականների և խոսքի այլ մասերի ապշեցուցիչ ձևերով խորհուրդների կարիք Լևոն Տեր-Պետրոսյանը չունի: Այլապես ինչպե՞ս են պատկերացնում... հենց այնպես թողնի ու հեռանա՞: Քաղաքականությամբ զբաղվելը, առավել ևս կուսակցության նախագահ լինելը, պատասխանատվություն է: Համոզված եմ՝ Տեր-Պետրոսյանը գուցե շատ է ցանկանում հեռանալ, սակայն նա չի կարող միայնակ թողնել իր թիմին, ինչքան էլ անշահեկան դիրքում գտնվի՝ չվախենալով այդպես էլ չվայելել վերոնշյալ դափնիներն ու ծաղկեպսակները: Կարելի է չհամաձայնել նրա քաղաքական մոտեցումներին, կարելի է անխնա դատափետել նրան, սակայն խորհուրդ տալ հեռանալ քաղաքականությունից հենց այս պահին, առնվազն տեղին չէ: Նարեկ Ադամյան Orer.am, վերլուծաբան
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников