Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնի համար պայքարը շարունակվում է: Արդարադատության նախարարության իրականացրած երկրորդ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք են՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, իրավաբան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Ինչպես հիշում եք, 2014 թվականի հոկտեմբեր ամսին կայացած վիճահարույց մրցույթը ՀՀ նախագահի կողմից չեղյալ էր համարվել, քանի որ կայացել էր խախտումներով: Ընտրություններում հաղթող ճանաչված 3 թեկնածուները՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ու Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը, պարզվել էր՝ չեն համապատասխանում ՄԻԵԴ չափանիշներին: ՄԻԵԴ-ը պահանջում է, որ թեկնածուները լինեն հանրության կողմից «ճանաչված և իրազեկ» իրավաբաններ: Նախկին ցանկի համեմատ նոր թեկնածուն դատավոր Լիանա Հակոբյանն է: Արդյոք նրա և Նելիկ Հարությունյանի միջև մե՞ծ է տարբերությունը, քանի որ նախորդ անգամ չնայած անուններ չնշվեցին, բայց ենթադրվեց, որ ոչ «իրազեկ ու չճանաչված» իրավաբանը հենց նա է:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: