Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին մարտի 4-ին' ժամը 17.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» ; օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, 198 թ. ծնված Մոնիկա Մ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Մոնիկա Մ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին: Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքնություն: