Թեև «խոշոր արտահանողների շահութահարկի 2 % մասին» օրենքի շրջանառության մեջ մտնելուց հետո, լուրեր տարածվեցին, որ այդ օրենքը գրվել է հատուկ Սամվել Կարապետյանի համար, սակայն Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ։
Չար լեզուները պնդում են, որ այդ օրենքի իրական «հասցեատերը» Հովիկ Աբրահամյանն է, ով արդեն հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ։ Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ նա հանդիպել է մի շարք արտադրողների հետ և համոզել նրանց հանձնել ապրանքները մեկ արտահանող կազմակերպության։
Առայժմ հայտնի չէ, թե որ կազմակերպության մասին է խոսքը, բայց պարզ է, որ այդ կազմակերպությունը լինելու է վարչապետի բարեկամներից մեկի անունով։ Հովիկ Աբրահամյանը իր մոտ է կանչել նաև ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանին, ով համակարգում է մաքսային մարմինների գործունեությունը, և նրա հետ քննարկել ապագա արտահանման նրբությունները։