Armlur.am-ը գրում է.
Հայաստանյան քրեական աշխարհում 2 օր առաջ տեղի ունեցած խմորումները անբողջովին հետին պլան են մղել օրեր շարունակ թեժ քննարկման առիթ դարձած ներքաղաքական առճակատումները:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունները շարունակում են առեղծված մնալ և զանազան քննարկումների տեղիք տալ: Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկման ավելի բովանդակալից թեմա ունի. դեռ ինչերի պետք է սպասել, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով սպանվել է երեք մարդ՝ Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), նրա ընկերը՝ Դերոն (Դերենիկ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Մելիքյան): Նշենք, որ Երրորդմասցի Լյովիկը հայազգի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի ազգականն է: Այս հանգամանքը նրան, բնականաբար, շատ հարցերում էր հնարավորություն տալիս իր ուզածով շարժվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: