Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քոչարյանական թեւը թուլացվում կամ վերացվում է. Ստյոպա Սաֆարյան

Ներքաղաքական վերջին զարգացումների, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ու դրանից բխող հետեւանքների շուրջ Orer.am-ը զրուցեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ: -Պարոն Սաֆարյան, ԲՀԿ նախկին անդամ Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությունն ինչի՞ մասին է վկայում, արդյո՞ք երկար տարիներ լինելով իշխանության մաս՝ Օսկանյանը գլխի չէր ընկել, թե ինչպես է իշխանությունը լուծում իր առջև ծառացած խնդիրները: -Գիտեք, այդ հայտարարությունը լավագույնս է ցույց տալիս, թե ինչ արժեքներ է դավանել Վարդան Օսկանյանը՝ 27 տարի լինելով իշխանության մեջ: Պետք է նշեմ, որ Գագիկ Ծառուկյանն առաջին անձը չէր, ում դիպավ իշխանությունը: Չեմ ցանկանում քննադատել, բայց կարծում եմ, որ Վարդան Օսկանյանը նման հայտարարությամբ հանդես եկավ, քանի որ կարմիր կովը չոքել է նաեւ իր դռանը: -Եթե Վարդան Օսկանյանը հանուն գաղափարի էր ընդգրկվել ԲՀԿ-ում, ապա ըստ Ձեզ` ինչո՞ւ դուրս եկավ կուսակցության շարքերից: -Ես առիթ ունեցել եմ վերլուծական հոդվածով անդրադառնալ ԲՀԿ-ի նոր ռազմավարությանը, նկատենք՝ 2012 թվականի հունվարին Վարդան Օսկանյանն անդամակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ այդ ժամանակ շատ համարձակ շարադրեց, թե ինչպիսին պետք է լինի ԲՀԿ-ի ուղեգիծը: Նա նման հայտարարություն արեց Facebook-յան գրառման տեսքով. շատ զարմանալի է, որ կուսակցության շարքերը համալրած մեկը փոխանակ ադապտացվի տվյալ կուսակցությանը, հանկարծակի դրսից մտնում եւ ասում է, թե ինչ կերպ պետք է ղեկավարվի այն: Կարծում եմ, որ ԲՀԿ-ին անդամակցելու Վարդան Օսկանյանի որոշումը միայն իր խնդիրը չէր, ակնհայտ էր, որ եթե չլիներ առավել ազդեցիկ հովանավորյալ, քան Քոչարյանը, ապա Վարդան Օսկանյանը չէր համարձակվի վերախմբագրել ԲՀԿ-ի ռազմավարությունը: Մենք տեսանք, որ այդ ռազմավարությունը սկսվեց գործարկվել արդեն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. այլ բան է, որ չստացվեց այն արդյունքը, ինչ իրենք էին ուզում: Այսինքն՝ ԲՀԿ-ն պլանավորել էր, որ ինքը պետք է հասնի մաքսիմում նպատակի ու խորհրդարանում իր մեծությամբ ոչ թե լինի երկրորդ քաղաքական ուժն, այլ` առաջինը: Դա ԲՀԿ-ին պետք էր վարչապետի խնդիրը լուծելու համար, բայց քանի որ նպատակները չիրականացան, այսինքն՝ ԲՀԿ-ն խորհրդարանում դարձավ երկրորդ քաղաքական ուժը, ուստի վարչապետի եւ ՀՀ կառավարությունը վերցնելու խնդիրը լուծվեց այլ կերպ: Ինչպես գիտեք, 2014 թվականի ապրիլի 3-ին Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունքում փոխվեց կառավարությունը եւ վարչապետ նշանակվեց մի անձ, ում հանդեպ ԲՀԿ-ն պետք է որ լոյալ մոտեցում ունենար, քանի որ վերջին զարգացումների ֆոնին Սերժ Սարգսյանն, ըստ էության, դրեց Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացնելու խնդիրը, եւ Ծառուկյանն էլ, իր կարողությունը պահելու եւ մի շարք այլ հարցերի պատճառով, ընդունեց այդ պայմանը: Երեւի թե այլեւս հնարավոր չէր այդ կուսակցության ներսում որեւէ փոփոխություն իրականացնել, որը ցանկանում էր Վարդան Օսկանյանը: Իմ կարծիքով՝ այստեղ կարեւոր խնդիրներից մեկն էլ ամբիցիաների հարցն էր. Վարդան Օսկանյանը կցանկանար, որ Գագիկ Ծառուկյանից հետո, նրա տեղում հայտնվեր հենց ինքը` Օսկանյանը, այլ ոչ թե՝ Նաիրա Զոհրաբյանը: Այս կոնտեքստում պետք է նկատեմ, որ Օսկանյանը վստահելի անձ չի կարող համարվել նաեւ իշխանության համար, հետեւաբար նա նախընտրեց դուրս գալ: -Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կհռչակվի ընդդիմություն, որքանո՞վ այս քայլը էֆեկտիվ կլինի ԲՀԿ-ի համար: -Իշխանության համար այլընտրանք կոչվածն ավելի հեղհեղուկ ու վտանգավոր էր, քան նույնիսկ, եթե ԲՀԿ-ն իրեն հռչակի ընդդիմություն: -Կարո՞ղ ենք ենթադրել, որ երբ Վարդան Օսկանյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, այդ ամենից հետո Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը լվաց այդ կուսակցությունից: -Իհարկե, կարող ենք նման ենթադրություն անել: Նկատենք մի կարեւոր հանգամանք, որ Գագիկ Ծառուկյանը բավական երկար ժամանակ մեծ ֆինանսներ ներդրեց տվյալ կուսակցության վրա, եւ իշխանությունը հանկարծ հասկացավ, որ այդ կուսակցությունն իրենը չէ, մեսիջը հիմնականում սա էր: Գագիկ Ծառուկյան ԲՀԿ-ն քոնը չէ եւ դու չէ, որ պետք է որոշես նրա ճակատագիրը, ասեմ ավելին՝ հարց դրվեց, եւ Ծառուկյանին հեռացրեցին կուսակցությունից: Այստեղ հարց է առաջանում, ըստ էության, ո՞ւմ է պատկանում այդ կուսակցությունը: Մենք գիտենք, որ ԲՀԿ-ն 2007 թվականին ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի փոխպայմանավորվածության արդյունքում: Նրանք տեսան, որ կա այնպիսի մի էլեկտորատ, որն իր ձայնը չի տալիս ՀՀԿ-ին, որպեսզի այդ ձայները չգնան ռադիկալ ընդդիմության կուսակցությանը, ուստի որոշեցին ունենալ վերահսկելի քաղաքական ուժ, որը չի լինի իշխանություն, որը կունենա ընդդիմադիր երանգներ եւ որը իրենց կբերի ձայներ: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ Քոչարյանական թեւը թուլացվում կամ վերացվում է, եւ Քոչարյանին այլեւս ոչինչ չի մնում, քան հեռու մնալ ԲՀԿ-ից: Հիմա դրությունն անհասկանալի է, անգամ հայտարարություն են տարածել, որ կուսակցությունը վարձակալությամբ տարածք է փնտրում: -Վարձակալությամբ տարածք փնտրելը քիչ բանի մասին չի խոսում, արդյո՞ք ԲՀԿ-ն այլեւս որեւէ մեկի կողմից չի ֆինանսավորվում եւ այլեւս պատկանում է Նաիրա Զոհրաբյանին: -Նաիրա Զոհրաբյանն այդքան կարողություններ երբեք չի ունեցել եւ չունի, որ կուսակցություն պահի: Եթե Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես է հրաժարվում ֆինանսավորել կուսակցությունը, հետեւաբար մնում է ենթադրել, որ այլ մարդիկ կֆինանսավորեն ԲՀԿ-ն: Հայաստանում կա երկու ճանապարհ. կամ որեւէ խոշոր գործարարի ձեռքի տակ անցնելն է, կամ ուղղակի գոյություն պահպանելը, ինչպես անում են մնացած ընդդիմադիր կուսակցությունները: Հենց դա է պատճառը, որ ընդդիմադիրների գործունեությունը տպավորիչ չէ: Այս պահին մամուլում անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի անունը, ով կարող է այդ բեռն իր ուսերին վերցնել: Սոսե Չանդոյան
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank