Այսօր արտառոց «սննդային պատահար» է տեղի ունեցել մեր թղթակցի հետ: Ճաշելիս նա կանացի մազ է հայտնաբերել «Արտֆուդ» ընկերության մարինացված շուշանի՝ նկարում պատկերված տարայի մեջ: Գրեթե միևնույն ժամանակ նա խանութում ձեռքբերված այդ տարայի մեջ հայտնաբերել է ցեխոտ շուշան (աջ նկարում): Ընդունված է կարծել, թե գործարանային պայմաններում պատրաստված պահածոների համապատասխանում են սանիտարական չափանիշներին:
Բայց փաստորեն «Արտֆուդ»-ը որոշել է հերքել այս կարծիքը՝ վաճառքի հանելով կեղտոտ սննդամթերք: Այս մասին գրում է armtimes.com-ը: