Փրկարար ծառայությունը մարտի 7-ին, ժամը 18.02-ին տեղեկություն է ստացել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ « ԲՄՎ» մակնիշի 34CL201 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Հ. Պ., ծնվ.1985թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել պատին:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Պ.-ը եւ ուղեւոր Մ. Ա.-ը (ծնվ.1993թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: