Թուրքիայի բանակի 150 զինծառայող թունավորվել է
Թուրքիայի զինված ուժերի Թեքիրդաղի Մալքարա քաղաքում տեղակայված թիվ 95 զրահատանկային բրիգադի հրամանատարությանը կից զորամասում ընթրիքից թունավորվել են 150 զինծառայողներ: Նրանք բոլորը տեղափոխվել են Մալքարայի հիվանդանոց, իսկ երեք զինծառայող, որոնց վիճակը խիստ ծանր է, տարվել են Թեքիրդաղի պետական հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ ընթրիքից քիչ անց զինծառայողների մոտ սրտխառնուք և գլխապտույտ է սկսվել: Հայտնի չէ, թե զինվորները կոնկրետ որ սնունդից են թունավորվել: Ընթրիքի ճաշացանկի բոլոր մթերքները տարվել են փորձաքննության: