Մարտի 8-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գործարանային փողոցի վերջնամասում «ԲՄՎ» մակնիշի 55 ZA 545 պետհամարանիշով ավտոմեքենան թունելից դուրս գալուց բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: