Բորիս Նեմցովն սպանվել է մուսուլմանների և իսլամի վերաբերյալ իր արած բացասական հայտարարությունների պատճառով: Այս հայտարարությունն իբր արել է հանցագործությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված Զաուր Դադաևը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռոսբալտ» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի աղբյուրի:
Ձերբակալվածը հայտարարել է, որ իսլամի նկատմամբ Բորիս Նեմցովի վերաբերմունքի մասին իմացել է 2015 թվականի հունվարին: Որպես ճշմարիտ հավատացյալ՝ ինքը չէր կարող դա հանդուրժել:
Անզոր Գուբաշևի և Զաուր Դադաևի՝ որպես Նեմցովի սպանությանը մեղսակից լինելու մեջ հիմնական կասկածյալների, ձերբակալման մասին մարտի 7-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Ավելի վաղ Դադաևը ծառայել է Չեչնիայի Հանրապետության ՆԳ նախարարության «Հյուսիս» գումարտակում, Գուբաշևը պահապան է աշխատել մերձմոսկովյան գերխանութում:
Ավելի ուշ հայտնի է դարձել ևս երկուսի՝ Գուբաշևի կրտսեր եղբոր՝ Շագիթի և այն ավտոմեքենայի ենթադրյալ վարորդի ձերբակալման մասին, որով Դադաշևը հեռացել է հանցագործության վայրից: Մարտի 8-ին հաղորդագրություն է ստացվել, որ Գրոզնում նռնակով իրեն պայթեցրել է ևս մեկ կասկածյալ: Նույն օրը Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ճշտել է, որ Նեմցովի սպանության գործով ընդամենը ձերբակալված է հինգ մարդ:
Բոլոր հինգն էլ Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ ձերբակալված են մինչև ապրիլի 28-ը: Ընդսմին Դադաևն ընդունել է հանցագործությանն իր մեղսակցությունը