2015 թվականի մարտի 9-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի MasterCard UEFA Champions League քարտեր ձեռք բերող առաջին 1000 հաճախորդներին քարտի հետ միասին կտրամադրվեն MasterCard-ի և UEFA Չեմպիոնների լիգայի լոգոտիպերով նվերներ՝ ուսապարկեր, դրամապանակներ, շապիկներ, 4GB հիշողությամբ էլեկտրոնային կրիչներ:
MasterCard UEFA Champions League քարտը հանդիսանում է հարմար գործիք վճարային և կանխիկ գործառնություններ կատարելու համար ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում: Հաճախորդի ցանկության դեպքում Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկային գիծ՝ տարեկան 18-24 տոկոսադրույքով:
Քարտապաններին տրամադրվող պարգևատրումներն այսքանով չեն սահմանափակվում, քանի որ կատարելով վճարումներ MasterCard UEFA Champions League քարտով՝ Քարտապաններն ունեն բացառիկ հնարավորություն կատարված վճարումների հանրագումարի 1%-ի չափով www.uefa.com կայքից ընտրել և ստանալ ֆուտբոլային խորհրդանիշերով տարատեսակ նվերներ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻԱՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գործող ArCa Classic, ArCa Credit, ACBA Transfer, Visa Electron, Visa Classic, Visa Student կամ Visa Gold տեսակի քարտապանները նույնպես ունեն հնարավորություն օգտվել քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից՝ իրենց գործող քարտերին կցելով MasterCard UEFA Champions League քարտը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝www.acba.amwww.facebook.com/acbacreditagricolebank
www.twitter.com/acbacreditagricolebankwww.youtube.com/acbacreditadricolebank