Արդյո՞ք պետք էր ազատամարտիկներին խառնել ներքաղաքական գործընթացներին
Блог
Ըստ ամենայնի, այս կառույցները քաղաքական նպատակ էին հետապնդում և ստեղծվել էին ԵԿՄ-ին հակակշռելու և նրա դիրքերը թուլացնելու համար, ինչը բավականին զայրացրել էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին:
Իշխանություններին հարող ԵԿՄ-ի ու ընդդիմությանը հարող նորաստեղծ կառույցների միջև լարվածությունը հանգեցրեց այն բանին, որ պատգամավոր-ազատամարտիկների շրջանում սկսվեց միմյանց ուղղված վիրավորանքների ու «բացահայտումների» տեղատարափ, ինչն էլ ավելի սրեց ստեղծված իրավիճակը` միմյանց դեմ լարելով նույնիսկ շարքային ազատամարտիկներին, ովքեր մարտական ընկերներ լինելով հանդերձ, սկսեցին միմյանց մեղադրել ամենաստոր արարքների ու խաբեբայության մեջ: Ինչ խոսք, անընդունելի է ազատամարտիկներին տեսնել նման իրավիճակում, քանի որ հասարակության շրջանում նրանց մասին պատկերացումները բոլորովին այլ էին:
Ինչի՞ համար էր պետք ժամանակին` երկրի սահմանները պաշտպանած և անձնվիրաբար կռված մարտիկներին այսօր դարձնել ներքաղաքական գործընթացների զոհ և ազատամարտիկների ինստիտուտը փորձել ծառայեցնել իրենց շահերին: Ազատամարտիկները, ինչպես նաև նրանց հետ կապված յուրաքանչյուր հարց պետք է հեռու լինեն քաղաքական գործընթացներից:
Արդյունքում, այդ գործընթացները ոչ թե համախմբեցին ազատամարտիկներին, ինչպես հայտարարում էին ղեկավար անձինք, այլ ընդհակառակը, նպաստեցին նրանց պառակտմանը:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ են անելու ազատամարտիկների նորաստեղծ միություններն այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացել է ակտիվ քաղաքականությունից և նախկին կուսակիցներին հասկացրել, որ այլևս չի ֆինանսավորելու նրանց, խուսափում են պատասխանել նույնիսկ իրենք` միությունների ղեկավարները: