«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ թրիլլերի գլխավոր հերոսները պահանջել են ֆրանշիզի հաջորդ սերիաների համար հոնորարը յուրաքանչյուրի համար ավելացնել մինչև 1 մլն դոլար։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Առաջին ֆիլմի համար դերասաններ Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը 250 հազար դոլարի չափով հոնորար են ստացել, ինչպես նաև հավելավճարներ ֆիլմի հավաքած գումարից։
Դորնանը, ով ֆիլմում կատարում էր պարոն Գրեյի դերը, ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է հրաժարվել ֆիլմի շարունակությունում խաղալուց։
Էրիկա Լեոնարդ Ջեյմսի գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի բյուջեն կազմել է 40 մլն դոլար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էկրանավորումը համաշխարհային վարձույթում հավաքել է 500 մլն դոլար։