Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մարզային հիվանդանոցները գտնվում են կործանման եզրին

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վայոց ձորի մարզում գտնվող հիվանդանոցներում առկա են մի շարք խնդիրներ, առաջնային խնդիրներից են համապատասխան բուժաշխատակիցների եւ սարքավորումների բացակայությունը: Բավարար, բայց ոչ լիարժեք պայմաններ ունեցող մարզային հիվանդանոցները տարվա ընթացքում սպասարկում են մոտ 1000-1200 հիվանդի: Առողջապահական ոլորտը հանդիսանում է ջերմուկցիներին հուզող առաջնահերթ հիմնախնդիրներից մեկը: Ջերմուկում կա հիվանդանոց և պոլիկլինիկա, որոնք, որպես այդպիսին, գործում են միևնույն շենքում: Այն կոչվում է «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ: Հիվանդանոցն իր մեջ միավորում է և պոլիկլինիկ ծառայություն, այսինքն` առաջնային օղակի ծառայություն, և ստացիոնար ծառայություն: Ստացիոնարում գործում է ծննդատուն, թերապևտիկ մանկական բաժանմունք: Հիվանդանոցի շենքը տիպային շենք է, ունի 2 հարկ, որն ապահովված է ջեռուցման համակարգով, սակայն ամենամեծ խնդիրը բժշկական կադրեր չունենալն է: Հիվանդանոցն ունի շտապ օգնության ծառայություն, ունի շտապ օգնության համար հատկացված մեքենա, որն ըստ հիվանդանոցի տնօրենի` բավարար է: Սակայն հիվանդանոցում և շտապ օգնության բաժնում աշխատում է 3 բժիշկ` մանկաբույժ, թերապևտ և գինեկոլոգ: Հիվանդանոցում ընդհանրապես չի իրականացվում վիրահատություն, յուրաքանչյուր մի փոքր բարդ հիվանդության դեպքում բնակիչները ստիպված են լինում գնալ Վայք կամ Երևան: Ջերմուկի քաղաքային հիվանդանոցը լաբորատոր նոր սարքավորումների կարիք ևս ունի, սակայն առաջնայինը բժշկական կադրերի խնդիրն է: Հիվանդանոցն ունի ռենտգեն սարքավորում, որը գտնվում է բավարար վիճակում, սոնոգրաֆ և վիրահատական բաժնի հագեցած սարքավորումներ: Վիրաբուժական բաժինը նույնպես հագեցած է և պատրաստ. եթե կադրային խնդիրը լուծվի, նորից կսպասարկի: Սակայն մարզային հիվանդանոցներից մի քանիսը գտնվում են անդունդում և չունեն համապատասխան լաբորատոր սարքավորումներ, որոնց կարիքը շատ է զգացվում: «Արդեն 15 տարի է աշխատում եմ այս լաբորատորիայում, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մեր սարքավորումները 20 տարվա հնություն ունեն եւ պիտանի չեն օգտագործման համար, սակայն բարերարների կողմից տրամադրվում են որոշակի գումարներ, որպեսզի լաբորատորիայի համար ձեռք բերվեն առաջնային անհրաժեշտության սարքավորումներ: Բայց եթե նայենք այդ գումարների հետագա «ճակատագրին», ապա կարող եմ վստահեցնել, որ այսքան ժամանակ տրամադրված գումարներով ոչ մի սարքավորում ձեռք չի բերվել»,- Orer.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց լաբորատորիայի աշխատակից, փորձագետ Կարինե Խաչատրյանը: Ոչ սարքին վիճակում են գտնվում նաև շտապ օգնության մեքենաները: Օրինակ, առողջարանային Ջերմուկ քաղաքն ունի մոտ 6000 բնակիչ, քաղաքում գրեթե ամեն օր շտապ օգնության կանչեր են գրանցվում, սակայն պետք է նշենք, որ քաղաքում գործող հիվանդանոցը գտնվում է բարվոք վիճակում, առկա են տարատեսակ սարքավորումներ, սակայն համապատասխան գիտելիքներով բժիշկների կարիք է զգացվում: Թե՛ բնակիչների և թե՛ հիվանդանոցի աշխատակիցների կողմից նշվեցին սիրտ-անոթային հիվանդությունները, հիպերտոնիան, հոդային, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները՝ որպես տարածաշրջանին բնորոշ հիվանդություններ, որոնց առկայությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ջերմուկը գտնվում է 2100 մետր բարձրության վրա: Որևէ էպիդեմիաների դեպքեր չեն գրանցվել, չեն գրանցվել նաև խնդիրներ՝ խմելու ջրի հետ կապված: Վիճակը սրվում է հատկապես գարնանը և աշնանը: Ջերմուկ քաղաքի բնակիչները Orer.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ ներկայումս էլ է շարունակվում հղիների հոսքը Երեւան, չնայած նրան, որ մարզի հիվանդանոցում ծծնդօգնության համար համապատասխան պայմաններ կան: «Ճիշտ է, կա համապատասխան բժիշկ, կա համապատասխան սարքավորում, բայց գերադասում ենք, որպեսզի մեր հիվանդն իր բուժումը ստանա քաղաքամայր Երևանի հիվանդանոցներից մեկում»,- նշում են քաղաքացիները: Մեր այն հարցին թե ինչո՞ւ են նախընտրում, որպեսզի բուժօգնություն ստանան Երևանի հիվանդանոցում, քաղաքացիները պատասխանեցին, որ Երևանի բժիկներն արդեն մասնագիտացած են իրենց գործում, ունեն համապատասխան որակավորում, եւ թե՛ հիվանդանոցային, եւ թե՛ տեխնիկական պայմանները գտնվում են բարվոք վիճակում: Մարզային հիվանդանոցների ոչ բարվոք լինելու վերաբերյալ տեսակետ հայտնեց նաեւ Ջերմուկ քաղաքի բնակիչներից մեկը, ով մեկուկես շաբաթ անցկացրել էր մարզային հիվանդանոցներից մեկում: «Գրեթե մեկուկես շաբաթ անցկացրել եմ հիվանդանոցում, ճիշտ է բժիշկները հոգատար էին, կարեկցող, բայց շենքային պայմանները մի քիչ սահմռկեցուցիչ էին: Նախ, հիվանդանոցում ծխել չի թույլատրվում, բայց շենքի միջանցքներում կարող էիք հանդիպել ծխախոտի գլանակների, ծխող մարդկանց: Հիվանդանոցի մուտքն ու ելքը չէր վերահսկվում, այսինքն՝ ով ցանկանում էր, կարող էր մուտք գործել հիվանդանոց` թե՛ հիվանդ, թե՛ շարքային հանցագործ: Մահճակալների մի մասը երկաթյա էին, սենյակը գրեթե չէր ջեռուցվում, իսկ քեզ բուժող բժշկի հետ զրուցելու համար կամ դու պետք է գնայիր իր աշխատասենյակ, կամ էլ, լավագույն դեպքում, բժիշկներից մեկին խնդրեիր, որպեսզի բուժող բժիշկը մոտենար քեզ»,- Orer.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Կարեն Հարությունյանը: Հիշեցնենք նաև, որ պետությունը ֆինանսավորում է սոցիալապես անապահով խմբերին: Դրա վառ օրինակներից մեկն էլ ծննդօգնությունն է: Արդյունքում` մարդը լինի հարուստ, լինի սոցիալապես հատուկ խմբերում ընդգրկված, թե ոչ, բոլորի համար համահավասար ֆինանսավորում է կատարվում: Այս ծրագրերի իրականացման արդյունքում սոցիալապես անապահով քաղաքացին իրեն ապահով ու վստահ է զգում, որովհետև պետությունն իր փոխարեն լիարժեք վճարում է ծննդօգնության համար: Ավելին` զգում է, որ պետությունը սոցիալապես անապահով և ապահով քաղաքացու միջև տարբերություն չի դնում, սակայն քաղաքացիների մեծամասնությունը շարունակում է իր բողոքն արտահայտել դեռ շատ չլուծված խնդիրների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նարեկ Միրզոյան
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank