Մարտի 16-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երեւանի Շերամի փողոցի թիվ 108/1 հասցեի մոտ` աղբամանների կողքին, զինամթերք է թողել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաշեն նռնակ` պայթուցիչով, անհայտ տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 278 եւ տարբեր տրամաչափի 17 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: