Օմսկում թմրամոլը կնոջ հետ վիճելու ընթացքում 3-րդ հարկի պատուհանից դուրս է գցել իր 3 տարեկան երեխային, սակայն երեխան հրաշքով ողջ է մնացել, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով RIA Novosti-ին:
Քննչական կոմիտեի տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ին, սակայն այդ մասին միայն երեկ է հայտնի դարձել:
«Նախնական տվյալով՝ 30-ամյա տղամարդը, որը գտնվել է թմրանյութի ազդեցության տակ, կնոջ հետ վիճելու ժամանակ դուրս է նետել իրենց համատեղ 3 տարեկան երեխային բազմաբնակարան շենքի 3-րդ հարկից: Արագ կողմնորոշվող անցորդը երեխային բռնել է օդում, երեխան ողջ է մնացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տղամարդը ներկայում գտնվում է բուժհաստատությունում, երեխայի կյանքին անմիջական վտանգ չի սպառնում:
Հարուցվել է քրեական գործ:Հայրը ձերբակալվել է, որոշվում է նրա կալանքի հարցը: