Ֆեյսբուքը երեկ. մեր դերը միջազգային ասպարեզում
Блог
Երեկ կրկին շատ խոսվեց Սահմանադրական բարեփոխումների մասին: Լավ է, որ այդ թեման շատ է քննարկվում, որովհետև յուրաքանչյուրի կարծիքն էլ կարևոր է երկրի մայր օրենքը փոփոխելիս, բայց աբսուրդ է, երբ սահմանադրության երես չտեսած մարդիկ, ովքեր սահմանադրության առաջին հոդվածն էլ չգիտեն, գրառում են կատարում ֆբ-ում ու լուրջ դեմքով տանը նստում։
Դանիել Դեքերի մասին երեկվա լուրը շատ ոգևորիչ էր: Մարդ, ով ծնվել է օվկիանոսից այն կողմ՝ ցանկանում է հայ ժողովրդի հետ կիսել ցավն ու պայքարը: Այսպիսի մարդկանց գոյությունն աշխարհում անհրաժեշտ է: Իրականում նա ոչինչ չի շահում ՀՀ քաղաքացի դառնալով, բայց նա այդ քայլին պատրաստ է ու հայ ժողովրդի կողքին է:
Էդգար Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը