Պատժամիջոցները չեն մեղմացվի մինչ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը. Օբամա և Մերկել
Международные новостиՌուսաստանի դեմ պատժամիջոցները չեն մեղմացվի մինչ Ուկրաինայի հարցով Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսային բանակցությունների արդյունքներով՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է լիովին և արագ կատարել Մինսկի երեք համաձայնագրերը՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ և խաղաղ լուծման։ Նրանք կրկնել են, որ համաձայն են այն բանի հետ, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չմեղմացվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը լիովին չի կատարել Մինսկում ստանձնած իր պարտավորությունները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Օբաման և Մերկելը համաձայնել են նաև, որ կարևոր է Ուկրաինային տրամադրել տնտեսական աջակցություն անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար՝ հայտնել է Սպիտակ տունը։