Այսօր կաթոլիկները նշում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գահակալման երկրորդ տարին
Международные новостиԱյսօր ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գահակալման երկրորդ տարին: Այս մասին գրում է Ria Novosti-ն: Կաթոլիկ և ուղղափառ փորձագետների կարծիքով՝ նրա հովվապետության երկու տարիների ընթացքում զգալիորեն փոխվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունը:
«Ոմանց գրավել էր նրա պարզությունը և անկեղծությունը, այն, թե ինչպես է նա անձնական օրինակով Աստվածաշնչի խոսքը տարածում աշխարհում՝ բոլոր մարդկանց վերաբերելով որպես եղբայրների: Բայց եղել են և այնպիսիք, որոնց կարծիքով՝ Պապի բոլոր գործողությունները ընդամենը ցուցադրություն էին ԶԼՄ-ների համար, և դրանց հետևում կոնկրետ ոչինչ չկա: Սակայն բոլոր կաթոլիկների համար հենց դա էր ամենագլխավոր մարտահրավերը, որը բերեց իր հետ Ֆրանցիսկոս պապը: Եվ մենք ինքներս էլ, հետևելով նրա օրինակին, պետք է ապացուցենք մեր հավատքի պարզությունն ու հիմնավորվածությունը»,- ասել է կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Ժան Ֆրանսուա-Տիրին: