Պայթուցիկ սարքի մասին ահազանգ՝ ԵՊՀ-ում. ուսանողներին տարհանում են
Մարտի 19-ին, ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը՝ սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Տվյալ պահին իրականացվում է տարհանում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: