«Ժողովուրդ». Քառյակը սպառնում է վերածվել առնվազն եռյակի
Քառյակի խոստացած «թեժ աշնան» գալստյան հետ ավելի ու ավելի տեսանելի է դառնում, որ անկախ սպասվող հանրահավաքային պայքարից' աշունը թեժ է լինելու նախ եւ առաջ հենց իր' Քառյակի համար: Արդեն իսկ հայտնի երեք ուղղություններով Քառյակի ներսում առկա տարաձայնություններին օրերս ավելացավ չորրորդը, եւ ըստ ամենայնի' ամենավճռորոշը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հեռանկարը: Սահմանադրական բարեփոխումների, Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը ՍԴ-ում կրկին վիճարկելու, իշխանափոխության պահանջի եւ ամենակարեւորը' Քոչարյանի վերադարձի հետ կապված հարցերում Քառյակի ներսում առկա են լուրջ հակասություններ, որոնք չհաղթահարելու դեպքում Քառյակը մոտ ապագայում կարող է վերածվել առնվազն եռյակի: Գաղտնիք չէ, որ Քառյակի երկու ուժերը դեմ չեն նպաստել Քոչարյանի քաղաքական ռեաբիլիտացիային: Եվ եթե ՀՅԴ-ի դեպքում այս պահին կարելի է խոսել ընդամենը լոյալ վերաբերմունքի մասին, ապա ԲՀԿ- Քոչարյան անքակտելի կապը որեւէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս: Ինչ վերաբերում է «Քոչարյանի անունը լսել անգամ չցանկացող» ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», ապա այդ երկուսից առաջինը, թերեւս, ինչ-որ մի պահի տեղի տա' հետեւելով իր առաջնորդի «քաղաքագիտական վերլուծության» ուղերձներին, մինչդեռ «Ժառանգություն»-ը դժվար թե բավականաչափ շարժառիթներ ունենա սեփական հեղինակության վտանգման գնով Քոչարյանի կողքին կանգնելու համար: Ասել է թե' այս հարցում Քառյակը սպառնում է վերածվել առնվազն եռյակի:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: