Քաղաքացիները շարունակում են զենք-զինամթերք հանձնել
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ 1971 թ. ծնված Արման Գ.-ն՝ ինքնաշեն կրակող սարք եւ արկի երկու գլխիկ:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Սարիբեկ Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 74 փամփուշտ, ինքնաձիգի ժապավեն եւ ինքնաձիգի փամփշտատուփ:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Հովհաննես Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ եւ 5.45 մմ տրամաչափի 42 փամփուշտ:
***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Երվանդ Ա.-ն եւ կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: