ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
M2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 207-237 կմ-ում առկա է մառախուղ՝ տեսանելիությունը մինչև 50մ.Սյունիքի մարզում ձյուն է տեղում:Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:
X