Դավիթ Հարությունյանը արձագանքել է իր մայրիկի՝ ծերանոցում ապրելու խոսակցություններին
ОбществоՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է լրագրող Հասմիկ Բաբաջանյանի գրառմանը.
Հասմիկ, մայրս երբեք ծերանոցում չի եղել, միշտ ապրել է իր տանը:
Իմ մասին պարբերաբար տարբեր պատվիրված հրապարակումներ են ի հայտ գալիս, որոնցում, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեցող մեղադրանքներ և ստահոդ «բացահայտումներ» են լինում: Ակնհայտ է, որ նման հրապարակումների հեղինակների և պատվիրատուների քաղաքակիրթ զինանոցի սնանկությունը նրանց մոտ առաջացնում է ջղաձգումներ: Ես, որպես կանոն, նման ջղաձգումներին չեմ արձագանքում` ավելի թանկ եմ գնահատում ժամանակս: Վերջին ջղաձգվածը, որն, ի դեպ, խրոնիկ սրիկա լինելուն զուգահեռ, սրբություն չունեցող բացառիկ վիժվածք է, փորձել է իր անբարո ջղաձգումներն այս անգամ մեր ընտանեկան տիրույթում` թիրախ դարձնելով ծնողներիս: Իզուր գործ կլինի իր ծնունդը մարդկության աղբանոցում առածին հասկացնել ԾՆՈՂԻ ով լինելը, հետևաբար միայն խորհուրդ կտամ` հասկանալ, որ Աստված ամենողորմ է, բայց անշուշտ կան մեղքեր, որ երբեք չեն ներվում:
Դավիթ Հարությունյան