Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 22-24-ը կայանալիք միջոցառումների վերաբերյալ

Երևանում ապրիլի 22-23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կունենա շուրջ 500 մասնակից ողջ աշխարհից՝ քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: armeniangenocide100.org-ի հաղորդմամբ' այս մասին նշել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության «Հարցազորւյց» հաղորդման ժամանակ' մանրամասներ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում առաջիկայում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ: Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ' ֆորումում շատ տպավորիչ կազմ է լինելու' միջազգային կառույցների, պետությունների ներկայացուցիչներ: Ֆորումը հարթակ է հանդիսանալու՝ խոսելու ոչ միայն և ոչ այնքան Հայոց ցեղասպանության, այլև ցեղասպանությունների մասին առհասարակ:

Ապրիլի 23-ին տեղի է ունենալու Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Այդ օրը Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև տեղի կունենա սրբադասման արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ ևս հավաքված կլինեն հայկական համայնքների ներկայացուցիչները: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը միաժամանակ կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե:

Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխարհի բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ ևս որոշել են միանալ այդ արարողությանը: Դրան կհետևի տերունական աղոթքի ընթերցումը և Սուրբ-Սուրբ երգի կատարումը աշխարհի տարբեր ծայրերում, տաբեր երգչախմբերի կողմից: Մեկ ժամ անց՝ 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց է հանրության համար: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ խմբի անդամները երկար տարիներ միասնական համերգներ չէին տալիս, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին նրանք հավաքվեցին համաշխարհային շրջագայության համար: «Ընդ որում, նրանք ամբողջը կազմակերպում են ինքնուրույն, պետական հանձնաժողովը գումար չի հատկացնում: Ամբողջ համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Սարգսյանը:

Ապրիլի 24-ի առավոտյան արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Այնուհետև տեղի կունենա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության հանդիսավոր վերաբացումը: Ընդ որում, ինչպես նշեց Սարգսյանը, առանց ճարտարապետական հորինվածքը փոփոխելու, թանգարանի ցուցադրական ու հետազոտական տարածքը մեծացել է երեք անգամ: «Հատուկ ուզում եմ շեշտել, որ ինչպես և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դեպքում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերազինումը ևս ա րվել է առանց պետական միջոցների ներգրավման՝ մասնավոր նվիրատվություններով և Փյունիկ հիմնադրամի աջակցությամբ:

Ապրիլի 24-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Այդ համերգին կմասնակցի գրեթե 70 երկրից ժամանող 140 երաժիշտ: Նրանք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից ժամանած երաժիշտներ են: Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այնտեղ կլինեն պաշտոնական հրավիրյալներ, իսկ համերգը բաց կլինի հանրության համար: Այն կկայանա վերածննդի գաղափարի ներքո և այդ խորհուրդով էլ կսկսվի 20:15-ին:

Վիգեն Սարգսյանն ասել է, որ բազմաթիվ միջոցառումներ լինելու են նաև հետագայում: Այսպես, հունիսին Երևանում տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության՝ 2 տարին մեկ անցկացվող հերթական համաժողովը, որին արդեն 300-ից ավել մասնակից է գրանցվել: Պատասխանելով հիշատակի միջոցառումներին հրավիրվածների մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հրավիրվել են այն պետություննյերի պատվիրակությունները, որոնց հետ ունենք Ցեղասպանության հետ կապված ընդհանուր պատմություն, կամ ջերմ բարեկամական հարաբերություններ, և շատ տպավորիչ արձագանքներ են ստացվել: «Մենք չենք հրապարակում պատվիրակությունների ղեկավարների անունները՝ ելնելով դիվանագիտական արարողակարգի նրբություններից: Դա սովորաբար թողնվում է ժամանող հյուրի հայեցողությանը, թե երբ և ինչպես հրապարակել այդ մասին տեղեկությունը: Գիտեք, որ արդեն եղել են հրապարակումներ, բայց պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ բավականին տպավորիչ կազմ է լինելու: Մեզ համար կարևոր է, որ այստեղ լինեն մեր ձայնը լսող ու այն լսելի դարձնող մեր գործընկերները, ովքեր հասկանում են, թե ինչու է Ցեղասպանության տարելիցը այդքան կարևոր ՀՀ և հայ ժողովրդի համար»,- ընդգծել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պաշտոնյան:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?