Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արարատ էր մեկնել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Հանրապետության նախագահն այցելել է մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Գրինհաուզ» ընկերություն, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ ջերմոցային համալիր կառուցելու եւ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրություն կազմակերպելու նպատակով: Ընկերության հիմնական գործունեությունը թարմ ու վերամշակված պտուղբանջարեղենի արտահանումն է դեպի ԱՊՀ եւ եվրոպական երկրներ:

Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ «Գրինհաուզ» ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ջերմոցային համալիրում, ծանոթացել իրականացված ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներին եւ դրանց արդյունքում ստեղծված պայմաններին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներին ու ընկերության զարգացման ծրագրերին:

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հանրապետությունում ջերմատնային տնտեսության զարգացման միտումներն ու հեռանկարները, ջերմատների զարգացման համար ստեղծվող բարենպաստ նախադրյալները:

Ըստ ոլորտի պատասխանատուների, 2015թ. փետրվարի դրությամբ, հանրապետությունում շահագործվում են ավելի քան 763.6 հա ընդհանուր մակերեսով ջերմատներ, այդ թվում՝ 74.25 հա՝ նորագույն տեխնոլոգիաներով (42.95 հա՝ ՀՀ Կոտայքի, 1.0 հա՝ ՀՀ Արմավիրի եւ 30.3 հա՝ ՀՀ Արարատի մարզերում):

Հանրապետության ջերմատնային տնտեսություններում աշխատում է 10-12 հազ. մարդ, որոնց մեծ մասը փոքր ջերմատների կառավարողներն են եւ ժամանակավոր աշխատողները: 2015թ. կավարտվի նորագույն տեխնոլոգիաներով շուրջ 51.0 հա ջերմատների կառուցումը, որից Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում` 46.0 հա, Ձորաղբյուր համայնքում` 5.0 հա: Արարատի մարզի Շահումյան համայնքում 2014-2015թթ. կառուցված 30.0 հա ջերմատներից բացի, «Գրինհաուզ» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում տարածքն ընդլայնել եւս 40.0-50.0 հա-ով:

«Գրինհաուզ»-ի պատասխանատուները ներկայացրել են իրենց ղեկավարած ընկերության ընդլայնման ռազմավարությունը, նշելով, որ այն ընդգրկում է շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով լրացուցիչ 20 հա ջերմատնային համալիրի (ամբողջությամբ ջեռուցվող եւ հիդրոպոնիկայով) կառուցում 2015թ. ընթացքում, որի ֆինանսավորումն իրականացվելու է իտալական «SACE» հիմնադրամի (Արտաքին առեւտրի ապահովագրական/վարկավորման ծառայությունների պետական գործակալության) աջակցությամբ, իսկ ջերմատնային համալիրի կառուցվածքները մատակարարելու է իտալական «Լուկկինի» ընկերությունը: Արդյունքում, ընկերության ջերմատներում անմիջապես ներգրավված մշտական աշխատողների թվաքանակը նախատեսվում է կրկնապատկել, իսկ ընդհանուր արտադրական հզորությունները հասցնել տարեկան ավելի քան 15000 տ:

«Գրինհաուզ» ջերմոցային համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել բողկի վերամշակման ու փաթեթավորման արտադրամասի բացման եւ ջերմատնային համալիրիի կառուցման 2-րդ փուլի մեկնարկի արարողություններին, որից հետո նախագահի ներկայությամբ «Գրինհաուզ» ՍՊԸ-ն 20 հա նոր ջերմատների շինարարության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել իտալական «Լուկկինի» ընկերության հետ:

Արարատի մարզ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Զանգակատուն համայնքում գտնվող Պարյուր Սեւակի տուն-թանգարան: Մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ Սերժ Սարգսյանն այցելել է տուն-թանգարանի նորակառույց մասնաշենք, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, թանգարանի նոր պայմաններին եւ դիտել նորացված էքսպոզիցիան, Սեւակի ժողովածուների նոր հրատարակումների ցուցահանդեսը:

Դեռեւս 2013թ. հունվարի 24-ին՝ Պարույր Սեւակի 89-ամյակի օրը, նախագահ Սերժ Սարգսյանի Զանգակատուն կատարած այցելության ընթացքում տուն-թանգարանի տնօրինությունը եւ համայնքը դիմել էին նախագահին՝ տուն-թանգարանին կից մասնաշենքի կառուցման հարցով: Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն ուսումնասիրել է խնդիրը եւ տվել առաջարկություն: Հիմնադրամի ծրագրով իրականացվել են կցակառույցի նախագծման եւ շինարարական աշխատանքները: Շին. աշխատանքները մեկնարկել են 2014թ. դեկտեմբերի 19-ին, ավարտվել՝ 2015թ. մարտին: Մասնաշենքն ունի զանգակատան տեսք, այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը՝ համատեղված ընդունելությունների սրահի հետ:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ժամանակակից արվեստների միության կողմից Սեւակի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառումներին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Պարյուր Սեւակի շիրիմին, որից հետո Սեւակի առանձատանը հյուրընկալվել է մեծանուն գրողի ժառանգներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?