Ուրախ և հպարտ եմ, որ «Ամենախելացին» հեռուստանախագծի մասնիկն եմ. Կարեն Քոչարյան
БлогԵրեկ, առաջին անգամ եթերում տեսա «Ամենախելացին» հեռուստանախագիծը (առաջին հաղորդման եթերի օրը Հայաստանում չէի)։ Ու թեև այդ նախագծի առաջին իսկ օրվանից եղել եմ քաստինգի և նկարահանումների էպիկենտրոնում, բայց եթերում, կամ, ինչպես ասում են, «կողքից» դիտելը միշտ ավելի օբյեկտիվ պատկեր է տալիս։ Հաղորդումը դիտելուց հետո միայն մի բան կարող եմ ասել` ես ոչ միայն ուրախ եմ, որ այդ նախագծի մի մասնիկն եմ, այլ ՀՊԱՐՏ եմ, որ այն մեծ թիմի անդամներից մեկն եմ, որը Հայաստանում իրականացնում է այդ նախագիծը։ Շնորհակալություն բոլորին։ Հատուկ շնորհակալություն մեր ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, արանց որոնց այդ նախագիծն իրականություն չէր դառնա։