Դավիթաշենի շենքերից մեկի նկուղում զինամթերք է հայտնաբերվել
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 22-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի նկուղում հայտնաբերվել է զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Սակրավորները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: