Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ հայ զինծառայող է անցել ադրբեջանական կողմ
ОбществоԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հայ զինծառայող է անցել ադրբեջանական կողմ: Trend.az-ի փոխանցմամբ, լուրը հաստատել է այդ երկրի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին հավելյալ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մարտի 22-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
ԼՂՀ պաշպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: