Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Գայթակղիչ բարիկադնե՞ր, թե՞ տաղտկալի պետականաշինություն

ՀՀ ընդդիմադիր դաշտի որոշակի շրջանակներում գերակշռող է դարձել այն մտայնությունը, որ իշխանությունների կողմից սանձազերծած բռնություններին պետք է պատասխանել նույն կերպ. այն է՝ բռնություններով, ստեղծել դիմադրության ամուր օղակ, որը և, ըստ էության, պետք է հանդիսանա իշխանությունների կազմաքանդման և հեռացման գործընթացի հաջողության հասնելու գրավականը:  

Արմատական քաղաքացիական խմբավորումների և ժողովրդական որոշակի զանգվածների համար դա ընդունելի գործելաոճ է, քանզի տարիներ շարունակ իշխանությունների կողմից անխնա հարստահարվող և ցասումով լցված մարդիկ պարզապես այլ ելք չեն տեսնում: Բռնության ճանապարհով ընթանալու վերոնշյալ խմբերի միտվածությունն որոշակի դեպքերում կարելի է արդարացնել, բայց, երբ նմանատիպ լոզունգներով է հանդես գալիս ի սկզբանե պետականաշինության հայեցակարգեր ներկայացնող ընտրախավը (կամ ընտրախավի հավակնություններ ունեցող ուժը), ապա այս դեպքում գործ ունենք արդեն իր մեջ տարաբնույթ մարտահրավերներ պարունակող, պայթունավտանգ մի խնդրի հետ: 

Խնդիրն ավելի քան պարզ է. պետականաշինությունը և բռնությունն իրար հակասող կատեգորիաներ են և ոչ մի կերպ չեն կարող մեկտեղվել՝ անկախ նրանից, թե հակամարտող կողմերից որ մեկն է առաջինը հարվածել՝ իշխանությունը, թե՞ ընդդիմությունը: 

Հեղափոխական շարժման «գաղափարական հայրերից» մեկն առանձնացնում է Հայաստանի մոնոէթնիկ հասարակություն ունենալու հանգամանքը և հիմնավորում, որ, դրանից ելնելով, հնարավոր չէ երկրում «մայդան» կամ էլ քաղաքացիական պատերազմը սանձազերծել: Թերևս, վերոնշյալ դրույթի հետ մասամբ կարելի է համաձայնել՝ միայն քաղաքացիական պատերազմի բացառման տեսանկյունից, քանի որ հասարակությունը ոչ միայն մոնոէթնիկ է, այլև դրանում գրեթե չկան դասակարգային, գաղափարաբանական անլուծելի հակասություններ, որոնք կարող են կտրուկ բախման հանգեցնել: Բայց անգամ էթնիկական, կրոնական, գաղափարաբանական և դասակարգային կոնֆլիկտների բացակայության դեպքում «բռնությանը բռնությամբ հակադարձելու» թեզը չի կորցնում իր վտանգավորությունը և հղի է լուրջ սպառնալիքներով, քանի որ հեղափոխական գործիչը, ներկայացնելով մեդալիոնի միայն մի կողմը, հաշվի չի առնում սոցիալ-տնտեսական և հասարակական սուր հակասությունների առկայությունը, որոնք ի զորու են ներսից պայթեցնել անգամ մոնոէթնիկ պետությունը՝ իր ողջ կառուցվածքներով հանդերձ:

Երբ ընդդիմադիր ուժն առաջ է քաշում պետականության փրկության անհրաժեշտությունը, դնում է կոնկրետ վերջնաժամկետ և հավելում, որ դրա իրագործման ճանապարհին իշխանությունների կողմից հրահրվող բռնությունները կստանան համարժեք պատասխան, ապա տվյալ դեպքում քաղաքական թիմը մի քանի կողմից հայտնվում է շրջափակման մեջ:

  • Առաջին դեպքում մեծ է հավանականությունը կուլ գնալ հենց այդ բռնություններին, քանի որ, չունենալով բավարար ռեսուրսներ, իշխանությունների հետ մտնելով կոշտ դիմակայության մեջ, կարող է միանգամից կազմաքանդ լինել: Այս դեպքում քիչ է հավանականանությունը ստանալ ժողովրդական լայն սատարում, քանի որ կար չհիմնավորված վստահություն, փրկագործական արկածախնդրություն և նույնիսկ վերջնաժամկետ, բայց չկար ամենակարևորը՝ քաղաքական արդյունք: Սա էլ կլինի այն անհաղթահարելի անջրպետը, որը կբաժանի ժողովրդական զանգվածներին և առաջին իսկ արկածային բախման արդյունքում ծվեն-ծվեն եղած շարժմանը:

  • Պատմական պրակտիկան ցույց է տալիս` բռնությունը և դրա միջոցով իշխանության գրավումն օրինաչափորեն կանխարգելում են պետականաշինության աստիճանական պրոցեսը և, որպես կանոն, արձանագրում հետընթաց՝ տևական ժամանակ նախապատրաստված գործընթացները տանելով այնտեղ, որտեղից դրանք սկսվել էին: Բռնությունը նման է ժանտախտի, այսինքն՝ ոչ ոք չի կարող կանխատեսել դրա ընդգրկման տևականությունը և տարածման սահմանները: Որպես կանոն, այն ընդգրկում է հասարակական գրեթե բոլոր շերտերը և ի վերջո հանգեցնում անսանձ տեռորի: Բոլորը կռվում են բոլորի դեմ, և արդյունքում՝ բռնությանը կուլ են գնում հենց նրանք, ովքեր ի սկզբանե բռնություն գործադրելու կոչեր էին անում:

    Այսպիսով՝ բռնությունը` որպես քաղաքական պայքարի միջոց, բոլոր դեպքերում չի կարող արդարացված լինել: Այն կարող է լուծել միայն կարճաժամկետ, առօրեական խնդիրներ՝ ապահովելով վտանգավոր և ալեկոծվող խաղաղություն, որը կարող է պայթել ամենաչսպասված ժամանակամիջոցին: Իսկ երկարաժամկետ, քաղաքակրթական խնդիրների կարգավորման գործընթացներն ոչ միայն առաջընթաց չեն արձանագրի, այլև կտեղաշարժվեն ի շրջանս յուր սկզբունքով: Ընտրությունը մերն է. կարճաժամկետ, բայց գայթակղիչ բարիկադնե՞ր, թե՞ երկարաժամկետ, բայց «տաղտկալի» պետականաշինություն: 

    Կարպիս Փաշոյան

    Orer.am, վերլուծական

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников