«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը չներեց Անդրեասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը լծվել է տիգրանսարգսյանական կադրերից ազատվելու գործին, այդ ազատումները, որպես կանոն, տեղի են ունենում «հին մեռելներին թաղելու» սկզբունքով։
Նախօրեին էլ ՏԿ նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Անդրանիկ Անդրեասյանը։ Այս կառույցը ժամանակին հայտնվել էր Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի 2012թ. աղմկահարույց զեկույցում. «ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՎՊ-ն Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերել էր 2 մլն 608,75 հազար դրամ ծավալային հավելագրում եւ 47 մկն 158,19 հազար դրամի անորակ աշխատանք»։ Այսինքն, այն, ինչ ներվել էր Անդրեասյանին դեռ 2 տարի առաջ, չներվեց Հովիկ Աբրահամյանի կողմից այսօր։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում