Ձնաբուք ու մերկասառույց. փրկարարները դուրս են բերել 10 մեքենա եւ 27 ուղեւոր
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում` Սեւանա լճի ափին, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան:
***
Մարտի 23-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (27 ուղեւոր, որոնցից 4 կին եւ 3 երեխա):
Տեղում իրականացվել է նկարահանում: