Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր. ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ. Shamshyan.com
ОбществоՔիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց է տեղափոխել:
Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ: Հավաքվածները ասել են, կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է գյուղի տներից մեկում «ռազբոյ անել» և գյուղացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել է:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գյուղացիները ՃՈ աշխատակիցների հետ բռնել են նրանցից մեկին, ում տեղափոխել են ոստիկանություն:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: