Ղուկասավանում հայրն ու որդիները ծեծել են համագյուղացուն
ОбществоՈստիկանության Մասիսի բաժնում մարտի 22-ին' ժամը 19.30-ին, 1978թ. ծնված Հենրիկ Ռ.-ն հաղորդում է տվել, որ Ղուկասավան գյուղի 18-րդ փողոցում իր հետ վիճաբանել են նշված գյուղի բնակիչներ, 1958թ. ծնված Արամայիս Ա.-ն և նրա որդիները' 1982թ. ծնված Էդգար Ա.-ն և 1991թ. ծնված Աբրահամ Ա.-ն, ինչի ընթացքում վերջիններս ոտքերով ու բռունցքներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Հենրիկ Ռ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Արամայիս, Էդգար և Աբրահամ Ա.-երը բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: