«Կոմիտասի երկնային լույսով» խորագրով համերգի ընթացքում ներկայացվեցին վարդապետի գործերը
КультураԿոմիտասի երաժշտությունից հիացած են ոչ միայն հայերը, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ: «Երբ Կոմիտաս է հնչում, ամբո ղջ դահլիճը պայթում է»,- այսպես է դաշնակահարուհի Համասփյուռ Մանուկյանը նկարագրում օտար ափերում անվանի երաժշտագետի ժառանգության նկատմամբ ընկալումներն ու զգացողությունները Կոմիտաս նվագելիս: Կոմիտասի թանգարան- ինստիտուտում մարտի 24-ին անցկացվեց «Կոմիտասի երկնային լույսով» խորագրով համերգ: Իրադարձությանը մասնակցեցին Գայանե Գրիգորյանը (սոպրանո), Աննա Մայիլյանը (մեցոսոպրանո), Համասփյուռ Մանուկյանը (դաշնամուր) և Արծվի Բախչինյանը (խոսք), ովքեր ներկայացրին Կոմիտասի ստեղծագործություններից, խոսեցին նրա անցած ուղու մասին:
Դաշնակահարուհի Համասփյուռ Մանուկյանի խոսքով' «Կոմիտասի երկնային լույսով» խորագրով համերգային ծրագիրը հղացել էր դեռևս 2001 թվականին, և մի քանի անգամ այն ներկայացրել են հանրության դատին՝ տարբեր կազմերով:
«Երգերն անպայման չէ, որ տխուր և եղերական լինեն: Կոմիտասը շատ ուրախ մարդ է եղել: Այս ծրագիրը նաև տարբեր երկրներում է ներկայացվել և մեծ հաջողություն է ունեցել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Համասփյուռ Մանուկյանը:
Հայագետ, պատմաբան Արծվի Բախչինյանն էլ համոզված է՝ Կոմիտասի մասին պետք է դպրոցից մատաղ սերնդին հիշեցնել և ասել, որ հայ ազգն ունեցել է նման հանճար, որի շնորհիվ մենք ազգային երգ ունենք: «Ստեղծվել է մի հիանալի կառույց՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որտեղ ի մի են բերվել կոմիտասյան մասունքները: Այստեղ ակտիվ մշակութային կյանք է լինելու: Կոմիտաս ասելով հաճախ հասկանում ենք մի տառապյալ, տխուր մեկի, մինչդեռ նա կենսասեր, կենսուրախ անձ էր: Նրա երգերը լցված են մի առանձնակի երկնային լույսով, որը տասնամյակի խորքից գալ իս և հասնում է մեզ»,-նշեց նա: