Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել. Արտակ Շաբոյանը` բնակարան ձեռք բերելու մասին
ОбществоՕրերս հայտնի է դարձել, որ Ավան 3 թաղամասում` երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում, բնակարան ունի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Orer.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ՏՄՊՊՀ նախագահը հատուկ ծրագրի շրջանակներում իրավունք ունի ձեռք բերել բնակարան վերը նշված շենքում, Ա. Շաբոյանը պատասխանեց.
«Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել, թեև կարող էի օգտվել այդ ծրագրից, քանի որ ես գիտնական եմ ու տնտեսագիտության թեկնածու, 2000 թվականից դոցենտ եմ, 15 տարի և ավել էլ դասավանդում եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում. ուզում եմ ասել, որ ես լիարժեք ձեւով կարող էի օգտվել այդ սոցիալական ծրագրից, սակայն չեմ օգտվել»:
Սոսե Չանդոյան