Արաբկիրում և Աջափնյակում ջուր չի լինի
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված` մարտի 27-ին` ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Արաբկիրի և Աջափնյակի մի շարք հասցեների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի 45-65, Տիգրանյան փողոցի 1-7 համարների, Արաբկիրի 41, 43, 51, 53 փողոցների, Ազատության 7 և 9 համարների` իրենց կոտորակներով, Ն. Զարյան, Շիրվանզադեի, Բուդաղյան, Մամիկոնյանց փողոցների, իսկ Աջափնյակ վարչական շրջանում Մարգարյան փողոցի 37, 41, 45 համարների ջրամատակարարումը: