Գեղեցկուհի դերասանուհի Արփի Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ում գտնվելու, Անդոյի, Ռաֆոյի և Լուիզայի հետ խաղալու և իր նոր անակնկալների մասին
LifestyleԱրփի Գաբրիելյանը միաժամանակ նկարահանվում է երկու գեղարվեստական ֆիլմերում:
«Ամերիկայից վերադառնալիս չէի սպասում , որ միանգամից աշխատանքի կանցնեմ, մտադիր էի հանգստանալ որոշ ժամանակ: Բայց շատ լավ է, ես սիրում եմ բուռն աշխատանքային առօրյան և չեմ հոգնում»,-ասում է Արփին:
Սա ֆիլմում նկարահանվելու նրա առաջին փորձը չէ: Նախկինում Արփին նկարահանվել է «Ավելորդը» և «Ես եմ» ֆիլմերում:
«Նկարահանվում եմ «Սքոչ և վիսկի» համանուն ներկայացման ֆիլմում, որը կամերային թատրոնում տարիներ շարունակ բեմադրվում է, ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Ես մարմնավորում եմ Սարայի կերպարը: Այս պահին նկարահանումների ամենաբուռն շրջանն է»,-ասում է Արփին: Orer.am-ի հետ բացառիկ հարցազրույցում գեղեցկուհի դերասանուհին խոսում է ԱՄՆ-ում գտնվելու պատճառների և հետագա պլանների մասին: Դու ռեպերտուարային թատրոնի դերասանուհի չես: Ինչպե՞ս կարողացար ինտեգրվել Կամերային թատրոնի թիմին, հաշվի առնելով, որ թատրոնը իր տեսակով տարբերվում է մյուս բոլոր թատրոններից: Կամերային թատրոնը այն օջախն է, որտեղ ամպլուաներն ու կաղապարները շատ հեշտ կոտրվում են, ուստի իմ տեսակի դերասանուհու համար շատ հեշտ է, միաժամանակ շատ պատվաբեր է խաղալ Կամերային թատրոնում: Իհարկե մեծ պատիվ է մեկ բեմում խաղալ Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի, Անդրանիկ Հարությունյանի հետ, որովհետև նրանք շատ սիրված և տաղանդավոր դերասաններ են: Տեղյակ եմ, որ խաղում ես «Սկոտչ & whiskey» ներկայացման մեջ, նկարահանվել ես համանուն ֆիլմում: Այո, թեև ուսանողական տարիներին ներկայացումների և նկարահանումների փորձեր ունեցել եմ, բայց Ձեր նշած ֆիլմն ու ներկայացումը ինձ համար առանձնահատուկ են, որովհետև աշխատել եմ ճիշտ թիմի հետ, ովքեր կարողացան դերասաններին և նրանց խաղը ճիշտ ռելսերի վրա դնել, ինչը շատ կարևոր է դերասանական լավագույն հատկությունները բացահայտելու համար: Ես այն երջանիկ դերասանուհիներից եմ, ով աշխատում է Արշալույս Հարությունյանի հետ և հուսով եմ, որ մենք դեռ երկար միասին կաշխատենք, որովհետև այդ համագործակցությունը շատ բան է տալիս ինձ թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես մարդ: Այս պահին ԱՄՆ-ում եք, գիտեմ, որ գեղեցիկ անակնկալ ունեք ամերիկահայ հանդիսատեսի համար: Ի՞նչ անակնկալի մասին է խոսքը: Իսկապես շատ լավ անակնկալ ունենք ամերիկաբնակ մեր հայրենակիցների համար՝ խաղալու ենք «Սկոտչ & whiskey» ներկայացումը, որը էներգիայով լի, տաք, լավատեսական կատակերգություն է, ներգրավված են սիրված, տաղանդավոր դերասաններ: Ի դեպ, անպայման ուզում եմ նշել, որ այս ուղևորությունը կազմակերպել է «Global Arts» ընկերությունը՝ ի դեմս Կարպիս Թիթիզյանի, ումից անչափ շնորհակալ ենք, որ մշտապես մեր կողքին է: Ես կարծում եմ, որ ներկայացումը շատ է սիրվելու ամերիկաբնակ մեր հանդիսատեսի կողմից, որովհետև այն արդիական է բոլոր ժամանակների համար, կյանքով լի ներկայացում է, ինչին կարոտ է հասարակության մեծ մասը: Կամերայինի նոր թատերաշրջանում ընդգրկվա՞ծ ես: Մեր համագործակցությունը ամուր հիմքերի վրա է և վստահ եղեք, որ հանդիսատեսը ինձ նոր թատերաշրջանում կտեսնի Կամերային թատրոնի բեմում: