Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
ЭкономикаՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 27-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով' կազմելով 471.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 10.59 դրամով և կազմել 510.35 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.16 դրամով' կազմելով 8.19 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.42 դրամով և կազմել 701.22 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 27-ին կազմել է 18 հազար 134.95 դրամ, արծաթի գինը՝ 256.95 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 382.62 դրամ: