«Լաբորատորիայի ուշադրության կենտրոնում են բոլոր տեսակի նորամուծությունները». Ինեսսա Նազարյան
Общество«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայում, միջազգային չափանիշներին համապատասխան, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝ կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, մանրէաբանական, ինչպես նաև ՊՇՌ ախտորոշում,- Մեդ-Պրակտիկին տված հարցազրույցում մեկնաբանեց «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայի տնօրեն՝ Ինեսսա Նազարյանը:
− Բժիշկների կողմից ուղեգրված հիվանդների մեծ մասը ենթարկվում է կլինիկական և կենսաքիմիական հետազոտությունների, որոնք ցանկացած ախտորոշման դեպքում ունեն կարևոր նշանակություն: Հաճախակի նշանակվում են օնկոմարկերների, հորմոնների հետազոտությունները: Գերակշռում է վահանաձև գեղձի հորմոնների հետազոտությունը, որը բացատրվում է Հայաստանի՝ վահանաձև գեղձի հիվանդությունների առումով էնդեմիկ գոտում գտնվելու հանգամանքով:
Մանկաբարձ- գինեկոլոգների կողմից մեծ պահանջարկ ունի հղիության սքրինինգը: Հաճախակի են նշանակվում սեռավարակների հետազոտությունները:
Լաբորատորիայում առավել առանձնահատուկ նշանակություն է տրվում ՊՇՌ ախտորոշմանը (պոլիմերային շղթայական ռեակցիա): Միջազգային չափանիշներով այն համարվում է «ոսկե ստանդարտ» վարակների ախտորոշման հարցում, որը թույլ է տալիս ԴՆԹ-ի մակարդակով որոշել հարուցիչը:
Այն հարցին, թե ինչով է «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան առանձնանում, Ինեսսա Նազարյանը պատասխանեց.
− Որակով: Մենք մասնակցում ենք արտաքին հսկման միջազգային ծրագրերին: Լաբորատորիայում կատարված հետազոտություններն ուղարկում ենք Մեծ Բրիտանիայի ռեֆերենս լաբորատորիա, որտեղից ամիսը մեկ անգամ ստանում ենք հաշվետվություն՝ սարքերի և օգտագործվող նյութերի մասին: Լաբորատորիան մեծագույն ուշադրություն է դարձնում այդ գործընթացին:
«ԷԿՈՍԵՆՍ»-ի առանձնահատկություններից է նաև նորագույն և ժամանակակից սարքավորումներով հետազոտությունների ախտորոշումը, ինչպես նաև այդ սարքերի հետ աշխատող մասնագետների բարձր որակավորումը և հմտությունները, որոնք վերապատրաստվել են եվրոպական երկրների առաջատար կլինիկաներում:
Բժշկությունը տեղում չի դոփում, այդ իսկ պատճառով լաբորատորիայի ուշադրության կենտրոնում են բոլոր տեսակի նորամուծությունները:
Մենք աշխատում ենք ժամանակին համահունչ:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան լավագույն մեկնարկն է ամբողջ ընտանիքի համար:
http://www.med-practic.com/arm