Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Պոլսի պատրիարքության ապազգային կեցվածքը

Հայ առաքելական եկեղեցին պատմական տարաբնույթ զարգացումների արդյունքում բաժանված է չորս նվիրապետական աթոռների, որոնք են՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո, Կ. Պոլսի Պատրիարքություն և Երուսաղեմի Պատրիարքություն:

Ինչպես գիտենք` Հայ առաքելական եկեղեցին գերկենտրոնացված ուղղահայաց, հիեարխիկ համակարգ է, որի գլխին կանգնած է Էջմիածնի կաթողիկոսը: Չնայած ֆորմալ առումով մնացյալ երեք աթոռներն ընդունում են Էջմիածնի գերագահությունը, բայց իրականում ունեն լիակատար ինքնավարություն և միանձնյա տնօրինում են իրենց ենթակայության տակ գտնվող թեմերի, եկեղեցիների ներքին կյանքը, առօրյան, ֆինանսները, կրթությունը և այլն:

Պատմության ընթացքում աթոռների միջև փոխհարաբերությունները տարբեր կերպ են զարգացել՝ կապված այս կամ այն ժամանակաշրջանի առանձնահատկությունների և առաջադրված խնդիրների բազմազանությամբ: Հարաբերությունները եղել են ինչպես լարված, մրցակցային, նույնիսկ արձանագրվել է կապի տևական խզում, այնպես էլ՝ դաշնակցային և միահամուռ կերպով  հայության ընդհանուր շահերին միտված: Նշենք, որ նվիրապետական աթոռների միջև չկա որևէ դավանաբանական կամ ծիսական տարբերություն, դրանք նույն եկեղեցու տարբեր գլուխներն են: Այդ իսկ պատճառով հակասությունների, լարված հարաբերությունների համար պատճառ են հանդիսացել հիմնականում ազդեցության ոլորտների բաշխման շուրջ անհամաձայնությունները:  Ընդունված տեսակետ է, որ եկեղեցու նման տարանջատվածությունը մեծ հաշվով պատամականորեն դրական ազդեցություն է ունեցել, քանի որ հայության առջև տարբեր տարածաշրջաններում տարբեր խնդիրներ են դրված եղել, որի արդյունքում էլ աթոռների թիրախավորված գործունեությունը նույնպես տարբեր պետք է լիներ:

Իսկ գերկենտրոնացման դեպքում մեծ է հավանականությունը, որ տարբեր վեկտորներով թիրախների հարվածելու արդյունավետությունը կնվազեր և կներառվեր մեկ ուղեծրի շրջանակներում: Օրինակ` Երուսաղեմի պատրիարքության առջև դրված է եղել քաղաքի հայկական տիրույթների պահպանման խնդիրը, որը գրեթե միշտ վիճարկվել է հույների կողմից: Այս ամենի կոնտեքստում վերջին շրջանում բավականին հակասական իրադրության պայմաններում է հայտնվել Պոլսո պատրիարքությունը: Նշենք, որ այն ստեղծվել է 1461 թվականին` Մեհմեթ 2-րդ սուլթանի կողմից հայերին սիրաշահելու, համակարգելու և նրանց կապիտալի միջոցով մրցունակ տնտեսություն ստեղծելու նպատակներով: Պատրիարքությունը վիթխարի դեր է խաղացել հայության կյանքում և նրա գլխին տարբեր ժամանակներում կանգնած են եղել այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են՝ Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մաղաքիա Օրմանյանը, Զավեն Եղիայանը և այլոք: Բայց ներկայումս, ինչպես նշում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, պատրիարքությունն իրեն դուրս է դրել հայության ընդհանուր խնդիրներից: Նույնիսկ կարող ենք ավելացնել, որ պատրիարքությունը, հայտնվելով թուրքական իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ, նրանց դրդմամբ` հակահայկական կեցվածք է ընդունել: Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրում են տարբեր տվյալներով շուրջ 4 միլիոն հայեր, որոնց մեծագույն մասը դավանում են Իսլամ:

Օրեր առաջ պատրիարքի տեղապահը նշել էր, թե համշենահայերը և առհասարակ բոլոր չմկրտվածները չեն կարող հայ լինել: Արդեն տևական ժամանակ պատրիարքարանը խուսափում է մկրտել իսլամացած հայերին՝ առաջադրելով արհեստական ֆինանսական խոչընդոտներ, այդ իսկ պատճառով մարդիկ ստիպված են լինում մկրտվել Էջմիածնում: Բացի այդ, պատրիարքարանը պատրաստվում է Ապրիլի 24-ին պատարագ մատուցել Գալիպոլիի ճակատամարտում զոհվածների հիշատակի համար, իսկ Էջմիածնից եկող յուրաքանչյուր քննադատություն որակվում է որպես Հայաստանի Հանրապետության կողմից միջամտություն իր ներքին գործերին: Խնդիրը կապված է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության և նրա այլևս անգործունյա լինելու հանգամանքի հետ: Իսկ Ստամբուլի նահանգային իշխանությունները հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում ոչ պատրիարքի և ոչ էլ աթոռակից պատրիարքի ընտրությունները, այլ թույլ են տալիս նշանակել պատրիարքի տեղապահ:

Իշխանությունների կտրուկ միջամտության արդյունքում պատրիարքության հոգևոր խորհուրդը տեղապահ ընտրեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Վերջինս թուրքական իշխանությունների համար չափազանց ձեռնտու թեկնածու է և անկասկած նրա քայլերը միտված կլինեն ապակայունացնելու հայ համայնքի առանց այդ էլ լարված իրավիճակը: Չխորանալով իրադարձությունների մանրամասների մեջ և միայն ուրվագծելով ընդհանուր պատկերը` նշենք, որ դրանք ծանրագույն հետևանքներ կունենան ամբողջ հայության համար: Պատմական փորձը ցույց է տալիս, այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները միջամտել են պատրիարքության ներքին խնդիրներին և թույլ չեն տվել պատրիարք ընտրել, Թուրքիայի հայ համայնքի շրջանակներում խառնաշփոթ և խորը լարվածություն է ստեղծվել՝ ընդհուպ տարբեր հոսանքների ձևավորում:

Հուսով ենք մոտ ապագայում բոլոր հակասությունները կկարգավորվեն և պատրիարքի պաշտոնում կհայտնվի մեկը, ով կկարողանա Թուրքիայի հայ համայնքին և իսլամացած հայերին, ովքեր իրավամբ համարվում են Արևմտյան Հայաստանի իրավահաջորդները, առաջնորդել համայն հայության խնդիրներին ընդառաջ:  Այս ամենին զուգընթաց տեղին է մեջբերել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի տարածած հայտարարությունից մի հատված. «Բռնի Իսլամացած հայերը կազմում են Հայ ժողովրդի անբաժանելի մասը և մի օր հաստատապես գործոն կդառնան Հայոց պահանջատիրության համընդհանուր գործում»: 

Կարպիս Փաշոյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников