Նորաթուխ «հեղափոխականներն» ազարտի մեջ են
АналитикаՀետևելով «Հիմնադիր խորհրդարանի» քայլերի հաջորդականությանը և գործողություններին՝ կարելի է ասել, որ նորաթուխ «հեղափոխականներն» ազարտի մեջ են ընկել, և նոր արկածների հանդեպ հետաքրքրությունն օր օրի ուժեղանում է: Ընդ որում՝ մարդիկ ակնհայտորեն սրություն են ուզում, աղմուկ, նույնիսկ՝ բախումներ:
Դեռ երկար չի անցել այն օրվանից, երբ «հայկական մայդանչիներն» առաջին փորձն արեցին մտնել Գյումրի և չմտան, համարձակությունները չհերիքեց: Շատ լավ իմանալով գյումրեցիների տրամադրվածությունը և գիտակցելով հնարավոր հետևանքները՝ նրանք, այնուամենայնիվ, որոշեցին ևս մեկ անգամ այցելել: Ես կարծում եմ` «Հիմնադիր խորհրդարանի» միջոցառումների ժամանակ բախումներն ամեն դեպքում հնարավոր չէ բացառել, թեկուզ այն պատճառով, որնոց անհեթեթ կոչերն ու ծրագրերը կարող են հունից հանել բազմաթիվ քաղաքացիների:
Կարծում եմ, որ իրենք՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն էլ դա շատ լավ գիտակցում են և գիտակցելով գնում են այդ քայլին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին գիտակցելով գնացին դեպի Արցախ և ստացան իրենց ցանկալի արդյունքը՝ բախում, որից կարելի էր աղմուկ հանել, որի հիման վրա կարելի էր մտնել հալածյալի կերպարի մեջ, հերոսանալ, հետո էլ այդ մասին անգլերենով ռեպորտաժներ պատրաստել իրենց արևմտյան պատվիրատուների համար: Այսինքն, յուրաքանչյուր միջոցառման ժամանակ հնարավոր բախումներն առաջին հերթին ձեռնտու են հենց նորաթուխ «հեղափոխականներին»՝ «հերոսանալու» և իրենց պատվիրատուների համար հաշվետվություն պատրաստելու համար:
Մնում է հուսալ, որ գյումրեցիներն այսօր չեն տրվի սադրանքներին և իրենց հնարավորին չափ զուսպ կպահեն, չնայած, ինչպես արդեն հասկացել ենք, «մայդանչիները» մարդկանց հունից հանելու մեծ վարպետ են:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան