Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


«Թեժ» աշունն այդպես էլ չի թեժանա...

Блог
Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն, ընդդիմադիր ուժերը ամեն տարի կանխատեսում են կամ խոստանում են ապահովել այսպես կոչված «քաղաքական թեժ աշուն»: Թե նման խոստումներ տվողները ինչ են հասկանում դրա տակ՝ առանձին հոդվածի թեմա է, իսկ այստեղ փորձենք անդրադառնալ Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակին: «Քառյակը» ներկայացնող ուժերը գարնանը ներկայացրին իշխանություններին ուղղված 12 պահանջներ: Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ այդ պահանջները հիմնականում միտված չէին ժողովրդական լայն զանգվածների առջև ծառացած խնդիրների լուծմանը, փաստենք, որ թեև մինչև սեպտեմբերի 30-ը դեռ ժամանակ կա, սակայն, դատելով ամենից, իշխանությունները ոչ միայն չեն շտապում կատարել այդ պահանջները՝ գուցե 1-2 բացառությամբ, այլև անգամ այդպիսի պատրաստակամություն հայտնել չեն պատրաստվում: Ու եթե իրադարձություններն այդպես էլ զարգանան, ապա քառյակը կունենա հետագա անելիքների մի քանի տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը կյանքի կոչելու մեկնարկային կետ պետք է դառնա սեպտեմբերի 30-ին նախատեսված հանրահավաքը: Տարբերակ առաջին. Հայտարարել, որ դժգոհ են կառավարության գործունեությունից և պահանջել վարչապետի և կառավարության հրաժարականը: Անկախ այս հարցին առնչվող ոչ քաղաքական հանգամանքներից, հարկ է արձանագրել, որ հարցի վերաբերյալ քառյակի մաս կազմող ուժերի տեսակետները չեն համընկնում՝ մասնավորապես, ԲՀԿ-ն հարցին առայժմ պարզապես չի անդրադառնում, մինչդեռ մյուս ուժերը հակված են նոր կառավարության գործունեությունը արդեն իսկ ձախողված համարելու: Տարբերակ երկրորդ. Հայտարարել, որ կողմնակից է ամբողջական իշխանափոխությանը: Իսկ այդպիսին չի կարող լինել առանց Նախագահի հրաժարականի պահանջ ներկայացնելու: Այս տարբերակը նույնպես, ինչպես ասում են, խնդրահարույց է: Բանն այն է, որ գոնե ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն բացեիբաց նման պահանջով հանդես չեն գալիս: Հավանական է, որ սա առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանի վերադառնալ-չվերադառնալու խնդրի հետ, ուստիև շտապողականություն ցուցաբերելու կարիք չի զգացվում: Ճիշտ է, չի բացառվում, որ այդ ուժերը չհրաժարվեին կոալիցիայում ներգրավվելուց, սակայն նման առաջարկ իրենց, գոնե տեսանելի ապագայում, չի արվի: Ավելին՝ ՀՅԴ 2 երևելի գործիչներ այժմ պաշտոնավարում են դիվանագիտական ասպարեզում: Տարբերակ երրորդ. Փորձել հրահրել խորհրդարանական ճգնաժամ և այդ նպատակով չսահմանափակվել այս կամ այն օրինագծի քվեարկությունը տապալելով, այլև վայր դնել մանդատները: Ներկա դրությամբ քառյակն ունի 52-53 մանդատ: Քիչ չէ, բայց նախընտրելի որոշումներն անցկացնելու համար ևս բավարար չէ: Ու այդ առումով այդ մանդատներից հրաժարվելը Ազգային ժողովին չի զրկի որոշումների ընդունման հնարավորությունից, ուստիև խորհրդարանական ճգնաժամը չի կայանա: Ավելին՝ չկա որևէ երաշխիք, որ գործող պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու դեպքում համամասնական ընտրացուցակներում նրանց հաջորդողները ևս վայր կդնեն մանդատները: Իսկ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոնատար անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը դարձավ մի լրացուցիչ զսպող գործոն մանդատները վայր դնել ցանկացողների համար: Բանն այն է, որ գոնե մեկ սահմանադրական ժամկետ չպաշտոնավարած պատգամավորները զրկվում են բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքից: Սակայն այս բոլորից բացի, առկա է մի կարևոր հանգամանք՝ մանդատները վայր դնելու պարագայում գոնե պետք է փորձել գործընթացները տեղափոխել փողոց, սակայն ժողովրդի շրջանում չորս ուժերից և ոչ մեկը չունի համապատասխան գործընթացներ առաջնորդելու համար բավարար վարկանիշ: Այսպիսով, շատ հնարավոր է, որ «թեժ» աշունն այդպես էլ չի թեժանա.... Գոր Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси