Քարաթափում է տեղի ունեցել Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհին
ОбществоՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում ապրիլի 2-ին` ժամը 10:10-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են դժվարանցանելի:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում ճանապարհից քարերի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: