Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կրճատվում են մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր` ապրիլի 2-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությունը հաստատել է արտահանման ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը, սահմանել, որ տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից յուրաքանչյուր արտահանման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ՀՀ-ում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 75 տոկոս:

Գործադիրը շահութահարկի արտոնություն է սահմանել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի հանրագումարը առնվազն 40 մլրդ դրամ է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է: 2 տոկոս դրուքաչափ է սահմանվել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի արժեքի հանրագումարը առնվազն 50 մլրդ դրամ է: Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թույլ կտան բարելավել Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ դրանց իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է այնպես անել, որպեսզի տնտեսության ակտիվացմանը նպաստող արտահանման գործընթացում որևէ խոչընդոտ չառաջանա: «Երևանջուր» ՓԲԸ կողմից ստեղծված ակտիվների ամրացման և դրանք ընկերությանը վարձակալության հանձնելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցրել է խորամուխ լինել, թե ինչպես է հաշվառելու ընկերության պետական գույքը և լրացուցիչ տեղեկություն տալ դրա վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչի արդյունքում 100-րդ տարելիցի նախաշեմին կունենանք մեկ տասնյակից ավելի քարտեզ, որոնք կբաշխվեն ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի ուսումնական հաստատություններին: Վարչապետի խոսքով, ինքը տեսել է քարտեզների նմուշները և բարձր է գնահատում կատարված աշխատանքը:

Կառավարությունը հավանություն է տվել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել 2013թ. անցկացված «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի արդյունքները: 15 միջոցառումներին այն ժամանակ մասնակցել էր ինը երկրի 300 ներկայացուցիչ:

Նիստում հավանություն է տրվել ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում և Սևան քաղաքում:

Կառավարության ընդունած որոշումներից վեցը միտված է մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես՝ դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների վերացմանը: Կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման, արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այս նկատառումով ուժը կորցրած են ճանաչվել կամ նոր խմբագրությամբ շարադրվել ամբողջական որոշումներ կամ որոշումների դրույթներ, որոնք ընդգրկում են մաքսային և հարկային, ինչպես նաև հողային հարաբերությունների ոլորտները: Այս առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի ձեռքբերմանը, ինչն այդ համայնքների ուժից վեր է: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների և ՀՀ քաղաքաշինության նախարարություններին առաջարկել է քննարկել այդ հարցը և լուծումներ մատնանշել:

Կառավարությունը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը, նրա կարծիքով, կարող է դառնալ մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառ, և առնվազն մի քանի հարյուր մարդ գործազուրկ կդառնա: Օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա երկու տարով երկարաձգել անալոգային արտոնագրերի գործողության ժամկետը և գտնել խնդրի լուծման ավելի լավ տարբերակ: Կառավարությունն ընդունելի է համարում թվային հեռարձակման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ., սակայն քննարկման ենթակա՝ ծագող ֆինանսական հարցերը: Առաջիկայում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ բացի խնամակալից, ընտանիքի անդամից կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունից գործունակության վերականգնման համար կարող են դատարան դիմել ինչպես քաղաքացին, այնպես էլ նրա փաստաբանը: Սկզբունքորեն չառարկելով ներկայացված առաջարկությանը, կառավարությունը, խնդրի ամբողջական կարգավորման նպատակով, նույնպես մի քանի դրույթ է առաջարկել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների օրինագիծը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հետեւողական լինել, որպեսզի Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ կառավարության առաջարկներն ու կարծիքն անպայման հաշվի առնվեն:

Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով իր առաջարկած լրացումների նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի ընդունումը և հիմնավորել իր բացասական եզրակացությունը:

Նիստում քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելու դեպքում, ըստ հեղինակների, կպաշտպանվեն քաղաքացիների շահերը, կամրապնդվի ազգային արժույթը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին, քանի որ առաջարկվող քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով Մաքսային միության (ս.թ. հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների համար ստեղծվել է մտավոր սեփականության օբյեկտների մեկ միասնական ռեեստր, ինչը նպատակ ունի իրենց իրավունքների պաշտպանության հարցերում օժանդակել մտավոր սեփականության իրավատերերին: Արձանագրությամբ նախատեսված փոփոխությունները հիմնովին կկատարելագործեն համաձայնագրով նախատեսված մեխանիզմները, որոնք բխում են իրավատերերի շահերից:

Նիստում համաձայնություն է տրվել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների միջև ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը Կողմ պետություններին հնարավորություն կընձեռի պետական հսկողություն իրականացնել նշված զենքի տեղափոխման և ներքին տարանցման նկատմամբ՝ սույն համաձայնագրի և Կողմ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև սահմանել այդ զենքի տեղափոխում և ներքին տարանցում իրականացնելո ւ դեպքերը: Համաձայնագիրը չի տարածվի արտահանման հսկողությանը վերաբերող հարաբերությունների վրա:

Համաձայնություն է ստացել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությունը: Չնայած երկու կողմերի մասնագետները բավական հաջող համագործակցում են ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, սակայն աղետների դեմ պայքարի հարաբերությունների իրավանորմատիվային անմիջական հիմքերը բացակայում են: Սույն համաձայնագիրը կլրացնի նշված բացը:

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ը՝ շաբաթ օրը: Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լրացուցիչ քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գործադիրը Արամ Հարությունյանին ազատել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ որոշմամբ Կոտայքի մարզպետ է նշանակվել Կարապետ Գուլոյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել բեղմնավոր աշխատանք:

 Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաիրիտցիների հարցին և նշել, որ կառավարությունը որևէ խոստում չի տվել նրանց: Ձեռնարկությունում կատարված անձնակազմի կրճատումից հետո մնացել է 480 աշխատող: Աշխատավարձի պարտքը, որը գոյացել է նախորդ տարիներին, հնարավոր կլինի վերադարձնել միայն գործարանում եղած գույքի մի մասի վաճառքից գոյացած միջոցների հաշվին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հավաստմամբ` այժմ բանակցություն է վարվում այդ հարցը լուծելու ուղղությամբ:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?