«Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա». Լուկաշևիչ
ОбществоՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների թեմատիկան նախատեսում Է քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության լայն շրջանակի հարցերի քննարկում, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության խորացում»,- ասել Է դիվանագետը: