«Անուշ» օպերան կշրջի Հայաստանի և Արցախի հեռավոր համայնքներով

Սպենդյարանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է նոր մեծածավալ նախագիծ, որի շրջանակներում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան ներկայացվելու է հանրապետության մարզերում և Արցախում: Այս մասին հունիսի 17-ին լրագրողներին տեղեկացրեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը նշեց, որ «Անուշ» օպերայի ներկայացումը մարզերում իրականանալի դարձնելու նպատակով այն կրճատվեց, և 200-ից ավելի մասնակիցների փոխարեն մոտ 60 հոգանոց կազմով հունիսի սկզբից ստեղծագործական խումբն այցելեց Ջերմուկ քաղաք, Արարատի մարզի Տափերական գյուղ և Արցախի Մարտունի քաղաք:

«Հաշվի առնելով դահլիճների տեխնիկական հագեցվածության խնդիրները` մենք մեզ հետ տարել էինք անհրաժեշտ ողջ սարքավորումները: Այս ակցիան բարեգործական է և ամբողջ ծանրաբեռնվածությունը թատրոնը վերցնում է իր վրա, և ընդունող թատրոններից չենք ուզում որևիցե բան վերցնել՝ հաշվի առնելով վերջինների ֆինանսական խնդիրները», - ասաց թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Մաեստրոն նշեց, որ «Անուշ» օպերան ներկայացվեց գրական-թատերական կոմպոզիցիայի տեսքով, որտեղ վերցված են օպերայի ամենագեղեցիկ և սիրված երաժշտական հատվածները՝ համեմելով դրանք ասմունքով, Թումանյանի խոսքով: Կարեն Դուրգարյանը նշեց նաև, որ ժողովրդի կողմից սիրված օպերայի ամբողջ ներկայացումը հնարավոր չէ իրականացնել Երևանից, Գյումրիից, Կապանից և Վանաձորից դուրս՝ հաշվի առնելով թատրոնների հնարավորությունները:

Երկու տարվա տևողությամբ նախագիծը պետք է շրջի Հայաստանի և Արցախի հեռավոր գյուղերով և քաղաքներով: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի ֆինանսավորմամբ, գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Նախաձեռնության հիմնական նպատակն է հանրահռչակել օպերային արվեստը՝ բարձրարժեք մշակույթի լավագույն ստեղծագործությունները ներկայացնելով հանրապետության մարզերի և Արցախի հանդիսատեսին:

 

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների (տեսանյութ) Կառավարությունը կքննարկի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցության չափը Որդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացել ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 մլն դրամով. Սուրեն Պապիկյան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից. 34-ամյա տղամարդը մահացել է կրակոցից Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում. Նիկոլ Փաշինյան Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի պատժամիջոցների որոշմանը Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզվեց՝ դեռ չի եկել․ Ազոյանը՝ Փաշինյանին Արմեն Գրիգորյանը կմեկնի Ստեփանակերտ Սկանդալային պաշտոնյան ազատվել է աշխատանքից Հաղորդում տված Վահե Փարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել «Սանիթեք» Երևանի քաղաքապետարան փոխհրաձգությունը երկար չի տևի Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը․ Շարմազանով
Խոյերը ստիպված կլինեն համակերպվել հանգամանքների հետ․ հուլիսի 17-ի աստղագուշակը Բացառիկ և անհավանական դեպք. Կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է ունեցել Օրիգինալ տարազային կերպարով Նազենի Հովհաննիսյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգին «Մազերս Երկարացնեմ, Դաջվածքներս Ջնջեմ, Դառնամ Լավ Աղջիկ, Ամուսնանամ և Նստեմ Տանը»․ Անի Երանյանը՝ Ոճախոխության և Մովսես Ե... Այս բնական միջոցի օգնությամբ խնամեք վնասված և ներկված մազերը Իմացեք՝ ձեր ականջներն ինչ են ասում ձեր մասին Նա 7 կգ կորցրեց 10 օրում այս բաղադրատոմսի շնորհիվ Միսս Աշխարհի Արմենիա գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Հոգեբանական թեստ. Ձեր մազերի երկարության չափը դուք պատահական չեք ընտրում. Այն խոսում է ձեր ներաշխարհի մասին
website by Sargssyan