ՀՀ արդարադատության նախարարը Բաղրամյանում տիրող վիճակի, ՄԻԵԴ հայց ներկայացնելու եւ Պերմյակովին հայաստանյան դատական իշխանությանը հանձնելու մասին

Orer.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, խոսելով Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույց-բողոքի ակցիայի մասին, նշեց, որ թեպետ հնչում են հայտարարություններ, թե պայքարը ապաքաղաքական է, այնուամենայնիվ, այն քաղաքական է.

-Այն լրջագույն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը եւ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում հասարակությունում, չեն կարող քաղաքական չլինել: Որեւէ ոլորտում կայացված որոշում, այս պարագայում էներգետիկայի բնագավառում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, չի կարող քաղաքական չլինել:

Պարզապես ակցիայի կազմակերպիչների կողմից նման հայտարարություն արվեց, որպեսզի պայքարը չքաղաքականացվի եւ այլ երանգներ չտա: Թեպետ առիթ ունեցել եմ այս մասին խոսել, այնուամենայնիվ, կրկին կնշեմ, որ, այո՛, հասարակությունում նմանատիպ դրսեւորումներ հնարավոր են, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, եւ խոսքի ազատությունը Հայաստանի անկախությունից հետո նոր ժողովրդավարության թերեւս ամենակարեւոր նվաճումն է. դա երեւում է եւ՛ լրատվամիջոցների, եւ՛ հավաքների ռեալիզացիայի տեսակետից:

Ընթացող գործընթացները ես ադեկվատ եմ գնահատում: Պետք է հավելեմ նաեւ, որ ոստիկանության գործողությունները եւս բավական գրագետ ու չափված էին, հատկապես վերջին օրերի ընթացքում: Կարծում եմ, որ սա եւս մեր պետականության հասունության մասին է խոսում, որովհետեւ ակնհայտ է, որ այն պրոֆեսիոնալիզմը գործողությունների եւ այն գրագիտությունը քայլերի, որոնց մենք ականատես ենք լինում մեր իրավասու պետական մարմինների, մասնավորապես ոստիկանության կողմից, վերջին տարիների լուրջ նվաճումն է:

-Չնայած տեղի ունեցած բախումից հետո բավական բարեկիթ են դարձել ոստիկան-ակտիվիստ հարաբերությունները, սակայն ՄԻԵԴ Հայաստանի դեմ հայց է ներկայացվել: Ի՞նչ քայլ է սա, կարեւորագույն պահին հարված Հայաստանի ողնաշարի՞ն, թե՞ մարդիկ պարզապես տեր են կանգնում իրենց իրավունքներին:

-Ես չէի ծայրահեղացնի իրավիճակը, որովհետեւ նման դեպքեր հնարավոր են աշխարհի ցանկացած երկրում, նույնիսկ կայացած ժողովրդավար երկրներում են նման բաներ պատահում: Տեսնում ենք, թե Հունաստանում, Թուրքիայում այս վերջին օրերին ինչեր են կատարվում:

Ոստիկանությունը չի կարող իր հիմնական գործառույթը` հասարակական կարգի պաշտպանությունը չիրականացնել: Անկեղծ ասած, ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում, ողբերգություն կլինի այն, որ մարդիկ վնասվեն կամ արյուն թափվի` Աստված հեռու պահի: Մենք խուսափել ենք այդ ամենից, որը շատ լավ է, ես ուրախ եմ, որ նման իրավիճակների չենք հանդիպել:

Հույս ունեմ, որ մեր հասարակության` ժամանակի ընթացքում հասունացող ժողովրդավարության մասին ընկալումները, մեզ հնարավորություն կտան հետագայում եւս խուսափել այսպիսի վատ դրսեւորումներից:

-Կարո՞ղ ենք ասել, որ հասարակության իրավագիտակցությունն է պարզապես բարձրացել:

-Ինչ խոսք, եւ՛ պաշտոնյաների, եւ հասարակության իրավագիտակցությունը բարձրացել է: Հասարակությունն ակնհայտ կերպով հասուն է դարձել:

-Պարոն Մանուկյան, վերջին զարգացումների հետ են կապվում Պերմյակովին հայաստանյան դատական իշխանությանը հանձնելու, Հրաչյա Հարությունյանին էքստրադիցիայի ենթարկելու հարցերը: Դուք կապ տեսնու՞մ եք Բաղրամյանում ընթացող պայքարի եւ Ռուսաստանի կողմից իրականացվող որոշումների միջեւ:

-Անկեղծ ասած, ես այս իրավիճակը չէի նմանեցնի առեւտրի: Կարծում եմ, որ այն ավելի կարեւոր ու առողջ գործընթաց է, չէի ցանկանա առեւտրային ինչ-որ էլեմենտներ մտցնել դրա մեջ, պարզապես պետք է ասել, որ նորմալ բնականոն երեւույթ է` հասարակությունում կարող է որոշակի հատված պահանջ ներկայացնել, իր մտահոգություններն ու խնդիրները բարձրաձայնել նաեւ հրապարակավ, իսկ մեր իրավասու պետական մարմինները բավական պրոֆեսիոնալ արձագանք կարող են տալ դրանց: Իսկ խնդիրներ միշտ են լինում, սխալ չկա այնտեղ, որտեղ չկա կյանք ու աշխատանք:

Սոսե Չանդոյան

Վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը. Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է նախագահին Դատարանի աշխատանքը կազմալուծելն անընդունելի է. դատավոր Դավիթ Բալայանի արձագանքը՝ Փաշինյանի կոչին Դասերը կլրացնենք հեղափոխության երկրորդ փուլից հետո. «Իմ քայլի» պատգամավորը դասադուլի կոչ է անում Վարչապետը կոպտագույն ձևով միջամտում է դատական իշխանության գործունեությանը․ Արթուր Ղազինյան «Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2. Մեսիի դուբլը 1 րոպեում (տեսանյութ) «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Դասեր չենք քաղում Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ) Խոստացավ, բայց ...
Երբ երաժշտությունը սկսվեց, բոլորը սպասում էին սովորական հարսանեկան պարին․ այն, ինչ արեց այս զույգը, ուղղակի ծափահարությո... Այս քաղաքապետը մինչև կոկորդը կուշտ է սխալ կայանողներից. իսկ նրա արձագանքը… սարսափելի է (տեսանյութ) Հնագետները բացել են Ամոնի տաճարի սպասավորի դամբարանում հայտնաբերված սարկոֆագը «Ո՞վ ա տեսել առաջին դասարանում էսքա՜ն դաս տան». հայ փոքրիկի արդարացի բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս կինը հիասքանչ սալսա է պարում հղիության 35-րդ շաբաթում․ Դիտելով տեսանյութը՝ դուք կստանաք դրական էներգիայի մեծ պաշար Տեսանյութ․սա իսկական հրաշք է․տեսեք,թե ինչպես ինչպես է դեռ չծնված փոքրիկը երաժշտության ներքո մոր որովայնում պարում «Удивительные люди». հրազդանցի «ժամացույց-տղան» զարմացրել է ռուսական շոուի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրական... 2 տարեկան մանչուկը երեկույթի ժամանակ լսելով Էլվիս Փրեսլիի իր սիրած երգը սկսեց պարել. Անհնար է չվարակվել նրա էներգիայով Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo)
website by Sargssyan