Երևան, 16.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Փաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ» Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ» «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ» Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»


ՀՀ-ում փաստաբանական համայնքը շատ կայացած է` որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ. Էդմոն Մարուքյան

Հասարակություն

ՀՀ-ում փաստաբանների նկատմամբ հարուցվող քրեական գործերը կարծես թե գնալով ավելի հաճախակի եւ սովորական բնույթ են սկսում կրել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Հերթական քրեական գործի հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց նախկինում փաստաբանական գործունեություն ծավալած ԱԺ անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյանի հետ, ով, վերհիշելով փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրգործը, ասաց, որ այդ գործի հետ կապված՝ հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ. «Պահանջել եմ, որ գործը կարճվի: Իրավապաշտպան կառույցների անդամներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ միացան կոչիս, որից հետո գործը կարճվեց, ինչն էլ ըստ էության ողջունելի է»,- նշեց Էդմոն Մարուքյանը հավելելով, թե փաստաբանների նկատմամբ գործեր հարուցելը, նրանց կողմից կիրառվող մեխանիզմները քրեական հետապնդման առարկա դարձնելը չի վկայում իրավական պետության գործելաոճի մասին. «Նման գործելաոճը դատապարտելի է: Կարծում եմ, որ որեւէ փաստաբանի դեմ նման հոդվածներով (կապված փաստաբանի իրավապաշտպան գործունեության հետ) հարուցվող գործերը ապագա չունեն: Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված գործը եւս ապագա չի ունենալու: Ես կոչ եմ անում եւ պահանջում իրավապահ մարմիններից դադարեցնել այդ գործելաոճը»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ իրավապաշպանները պետք է լինեն պաշտպանված, եւ պետությունն իր հերթին պարտավոր է ապահովել իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, քանզի դա բխում է մեր պետության շահերից: «Շատ կարեւոր է, որ ժողովրդավար հասարակությունում իրավապաշտպանները, իսկ փաստաբանը պրոֆեսիոնալ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ է, լինեն պաշտպանված: Պետությունը պետք է ապահովվի իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, այլապես ՀՀ քաղաքացիները եւ մեր երկրում բնակվող մարդիկ կկարծեն, որ եթե անգամ փաստաբանը պաշտպանված չէ, ապա ինչ երաշխիքներ կան, որ նա կարող է մարդկանց պաշտպանել դատարաններում: Այս առումով շատ կարեւոր է, որ մենք յուրաքանչյուր դեպքում կանգնենք փաստաբանի, իրավապաշտպանի կողքին, երբ նա անիրավական ձեւով քրեական հետապնդման զոհ է դառնում: Ես դատապարտում եմ բոլոր նմանօրինակ դեպքերը եւ կրկին պահանջում եմ, որ դադարեցվի Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Նման դեպքերը պարզապես պետք է բացառվեն, հնարավոր բոլոր բարենպաստ պայմանները պետք է ստեղծվեն իրավապաշտպան գործունեության համար, ինչը, ըստ էության, միտված է մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչն էլ ասում է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյո՞ք փաստաբանների նկատմամբ հարուցվող գործերի շարանը կարելի է գրոհ համարել փաստաբանական ինստիտուտի դեմ, պատգամավորը պատասխանեց, որ մեկ-երկու հարուցված քրեական գործի պատճառով ասել, որ դա գրոհ է, ճիշտ չի լինի. «Չեմ կարծում, որ կարող է գրոհ տեղի ունենալ փաստաբանական համայնքի նկատմամբ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական համայնքը շատ կայացած է եւ որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ: Այդ գրոհները նույն ուժով հետ կմղվեն: Պարզապես պետք է ամեն մի դեպքով շատ հստակ ուղիղ ու բաց դիրքորոշում ունենալ եւ դատապարտել տեղի ունեցածը՝ բոլորս կանգնելով տվյալ մարդու ու կողքին պաշտպանելով նրան: Փաստաբանական իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ հարյուրավոր փաստաբաններ ստանձնել են նրա պաշտպանությունը դատական ատյաններում, իսկ նախաքննության մարմինները հայտնվել են հիմար վիճակում: Այս առումով ես կոչ կանեի, որ իրավապահ մարմինները նույն իրավիճակի մեջ չհայտնվեն ու ձեռնպահ մնան անիրավական գործողություններից՝ ուղղված իրավապաշտպանների դեմ: Փաստաբանական համայնքը պետք է զարգանա: Դա միայն Հայաստանի Հանրապետության շահերից է բխում»,- խոսքը եզրափակեց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են Ն. Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանելու հետ կապված հարցերը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ՓՊ-ից ներկայացուցիչ կնշանակվի Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:

Սոսե Չանդոյան

Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՏրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել նաև տեղեկատվական կենտրոններից Ովքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտում«Մուկը» ստորագրել՝ «փիղ» են ներկայացնում. նույն բանը 2009-ին Վրաստանն էր ստորագրել, հետո՞. Չալաբյան Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումը Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին Մենք ուղղակի կհայտնվենք պետականության կորստի, իսկ մեր ժողովուրդը՝ հայրենազրկման վտանգի առջև․ Մհեր ԱվետիսյանՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի Սարգսյան«Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ-ն լուծումներ է առաջարկել, տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կինՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Կոտրել են Վրաստանի նախկին վարչապետի քիթը Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան «Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Սյունիքի Աճանան գյուղում 5 ջերմոց է կառուցվում 7 մլն դրամ ընդհանուր արժեքով. ֆինանսավորում է ԶՊՄԿ-ն Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-իցՈւկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան